×


Huawei-ը թողարկել է Mate X7 սմարթֆոնը եւ նորարարական այլ սարքեր

Huawei-ը «Բացահայտիր պահը» խորագրով միջոցառման ընթացքում ներկայացրել է իր նորարարական սարքերի վերջին շարքը։ Նորույթների թվում են HUAWEI Mate X7 սմարթֆոնը, HUAWEI FreeClip 2 ականջակալները, HUAWEI WATCH ULTIMATE DESIGN խելացի ժամացույցը եւ HUAWEI MatePad 11.5 S պլանշետը։

HUAWEI Mate X7-ի դիզայնը հիմնված է սահմաններն ընդարձակելու փիլիսոփայության վրա։ Սարքն աչքի է ընկնում բարակ, բայց միաժամանակ դիմացկուն կառուցվածքով եւ հզոր կատարողականությամբ, այդ թվում՝ լուսանկարների ստեղծման եզակի որակով՝ բնորոշ բացառապես առաջատար սմարթֆոններին։ 

HUAWEI FreeClip 2-ը հավակնում է սահմանել հարմարավետության նոր չափանիշներ ականջին ամրացվող (open-air) ականջակալների պատմության մեջ։ 

HUAWEI WATCH ULTIMATE DESIGN-ը համատեղում է նուրբ էսթետիկան առաջադեմ ինժեներիայի եւ ֆունկցիոնալության հետ՝ թույլ տալով օգտագործողին բացահայտել աշխարհը նոր դիտանկյունից։ 


Բարձր կետայնությամբ, աչքերը հանգստացնող էկրանով եւ սահուն աշխատանքով HUAWEI MatePad 11.5S-ը անփոխարինելի սարք է թվային բովանդակություն ստեղծողների համար։

Huawei Consumer Business Group-ի Մարքեթինգի եւ վաճառքների ղեկավար Ժու Փինն իր խոսքում նշել է, որ Huawei-ը շարունակելու է քայլել իր պրոդուկտների սպառողներին համընթաց՝ շարունակաբար սարքերը դարձնելով ավելի ջերմ եւ ինտերակտիվ։

«Հասկանալով եւ արձագանքելով օգտատերերի իրական կարիքներին՝ մենք ձգտում ենք օգնել մարդկանց նորովի բացահայտել յուրաքանչյուր պահը տեխնոլոգիաների օգնությամբ: Մեր նպատակը միայն բացառիկ որակով ու ֆունկցիոնալությամբ պրոդուկտներ առաջարկելը չէ․ մենք ուզում ենք մեր սպառողներին  հնարավորություն տալ լիարժեք ապրել ու արժեւորել յուրաքանչյուր պահը»։

HUAWEI Mate X7. նոր էջ տեխնոլոգիաների պատմության մեջ

Mate X7-ի դիզայնը ոգեշնչված է «Ժամանակի եւ տարածության դարպաս» կոնցեպտից, ինչպես նաեւ բրոկատագործությունից՝ չինական 1600-ամյա ավանդույթից, որ համարվում է մետաքսագործության բարձրակետերից մեկը եւ ներառված է երկրի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ։
Սմարթֆոնը ներկայացված է նանոֆիբրային մակերեսով՝ սպիտակ բրոկատ գույնով, ինչպես նաեւ 2 վեգան կաշվային տարբերակներով՝ նեբուլա կարմիր եւ սեւ գույներով։

Mate X7-ը նաեւ Huawei-ի առաջին բարակ ծալովի սմարթֆոնն է, որն իր լուսնկարչական կարողություններով չի զիջում առաջատար սմարթֆոններին։ Թարմացված՝ երկրորդ սերնդի True-to-Color տեսախցիկը բարելավում է գունային ճշգրտությունը 43%-ով։ Այն նաեւ համալրված է նոր Ultra Lighting HDR (գերլուսային HDR), Ultra-Wide (գերլայնանկյուն) եւ Telephoto Macro տեսախցիկներով։ 17.5 EV Ultra Lighting HDR աջակցության շնորհիվ Mate X7-ը ստանում է բարձր ճշգրտությամբ, դետալային եւ պարզ  տեսանյութեր ե՛ւ պայծառ, ե՛ւ թույլ լույսի պայմաններում։


Բարձր դիմացկունությամբ սարքն աշխատում է Huawei-ի սեփական գերահուսալի ծալվող մեխանիզմով, որ ներառում է արտաքին էկրան՝ գերամուր բյուրեղային Kunlun ապակուց, բարձր ճշգրտությամբ հանգույցներ, եռաշերտ համակցված գերամուր կառուցվածք եւ այլ տարրեր։ Սարքի կայուն աշխատանքը եւ ամբողջ օրվա էներգիայի ռեսուրսը ապահովում են 5,600 mAh մարտկոցը եւ ջերմակարգավորման համակարգը՝ բաղկացած 3,550 մմ² SuperCool գերծավալային գոլորշային խցիկից (VC) եւ գրաֆենային շերտից։

HUAWEI FreeClip 2. նորաձեւությունը՝ տեխնոլոգիաների լեզվով

HUAWEI FreeClip 2 ականջակալներն ունեն ականջին ամրացվող դիզայն՝ open-air նորարարության եւ ժամանակակից էսթետիկ լուծումների համադրությամբ։ Այն միտված է վերասահմանել ականջակալները ե՛ւ որպես աուդիո սարք, ե՛ւ որպես նորաձեւ աքսեսուար։


FreeClip 2-ը ստեղծված է ամբողջ օրը կրելու համար։ Այն ներկայացված է բրենդի ավանդական կապույտ, սպիտակ եւ սեւ գույներով, ինչպես նաեւ նոր՝ միջազգային շուկայի համար նախատեսված ոսկեփայլ վարդագույն (rose gold) տարբերակով։ Յուրաքանչյուր ականջակալ ընդամենը 5.1 գ է, ինչն ապահովում է գրեթե չզգացվող թեթեւություն եւ երկարատեւ հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ FreeClip 2-ն ապահովում է ձայնի եւ զանգերի եզակի որակ տարբեր իրավիճակներում՝ շնորհիվ երկդրայվեր գերհզոր մոդուլների եւ ձայնի նեյրոմշակման AI պրոցեսորի, որը նախորդ սերնդից 10 անգամ ավելի բարձր կատարողականություն ունի։ 

Սարքը նաեւ փոշեկայուն եւ ջրակայուն է ( IP57), մարտկոցը ապահովում է 38 ժամ անխափան աշխատանք ցանկացած միջավայրում։

HUAWEI WATCH ULTIMATE DESIGN. ընդարձակելով հորիզոնները 

Նոր HUAWEI WATCH ULTIMATE DESIGN-ը ներկայացված է Royal Gold Edition տարբերակով, որն ունի հազվագյուտ հողային մետաղներից ստեղծված եւ 18K ոսկու հետ համադրված մանուշակագույն կերամիկական շրջանակ, ցիրկոնիումի հիմքով հեղուկ մետաղից կորպուս եւ տիտանե համաձուլվածքից գոտի՝ ոսկեփայլ մանուշակագույն երանգով։ 

Ժամացույցը հագեցած է մի շարք հնարավորություններով՝ հատուկ մշակված խորջրյա սուզորդների համար, օրինակ՝ նորարարական ջրակայուն համակարգը եւ ջրի տակ ձայնային ալիքների վրա հիմնված (SONAR-based) կապի հնարավորությունը։


Ժամացույցը համալրված է նաեւ ուժեղացված ալեհավաքով՝ ցանկացած պայմաններում կայուն կապ ապահովելու համար, AI-ով աշխատող աղմուկի նվազեցմամբ՝ մաքուր զանգերի համար, HUAWEI Sunflower Positioning System համակարգի վրա հիմնված ճշգրիտ տեղորոշմամբ, ինչպես նաեւ eSIM առաջադեմ հաղորդակցական տեխնոլոգիաներով։

Ժամացույցի TruSense համակարգը համալրված է հզոր X-TAP տեխնոլոգիայով, որն ապահովում է առողջության ցուցանիշների ճշգրիտ ու համալիր մոնիտորինգ:
Շնորհիվ բարձրակարգ նյութերի, առաջատար կառուցվածքային լուծումների եւ պրոֆեսիոնալ կատարողականության՝ նոր տարբերակն ապահովում է  պրեմիում սմարթ-ժամացույցի փորձառություն ե՛ւ ոճի, ե՛ւ ֆունկցիոնալության տեսանկյունից։

HUAWEI MatePad 11.5 S․ ոգեշնչող ստեղծարարություն

HUAWEI MatePad 11.5 S-ը նոր սերնդի պլանշետ է, որ ներդաշնակորեն համատեղում է օգտագործման հարմարավետությունը եւ գերպարզ պատկերների հնարավորությունը:

Huawei-ի PaperMatte էկրանն արդյունավետորեն լուծում է երկար տարիներ գոյություն ունեցող խնդիրները՝ բնորոշ ավանդական անփայլ էկրաններին՝ հստակության նվազում եւ աղոտ պատկերներ։ Դրա շնորհիվ նոր սարքում դիտումը դառնում է ե՛ւ վառ ու հստակ, ե՛ւ աչքի համար հարմարավետ։


MatePad 11.5 S-ը հատուկ ստեղծված է թվային ստեղծագործ աշխատանքի համար։ Համալրված է M-Pencil Pro ստիլուսով ու մագնիսական ստեղնաշարով, որոնք առավել սահուն եւ հաճելի են դարձնում ստեղծագործական ընթացքը՝ նշումներ կատարելուց մինչեւ տեքստի հավաքում եւ կոնտենտի ստեղծում։ 

Նախատեղադրված Huawei Notes հավելվածում առկա է վրձինների, ձեւանմուշների եւ անվճար ռեսուրսների լայն ընտրանի, իսկ GoPaint հավելվածը համալրված է նոր անիմացիոն գործիքներով, որոնց օգնությամբ հնարավոր է կյանքի կոչել ստեղծարար մտահղացումները։

Wondershare Filmora հավելվածն այժմ համալրված է ստեղնային դյուրանցումներով (shortcut keys), որոնք մոնտաժի գործընթացն ավելի արագ ու հեշտ են դարձնում վիդեո բովանդակություն ստեղծողների համար: Իսկ WPS Office փաթեթը ապահովում է հարուստ գործիքակազմ՝ փաստաթղթերի խմբագրման, պրեզենտացիաների ստեղծման եւ տվյալների մշակման պրոցեսները պրոֆեսիոնալ PC մակարդակով իրականացնելու համար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW