Մայիսի 3-ին Երեւանի “Օպիում” ակումբում հայկական առաջատար ռոք-խմբերը հանդես կգան միացյալ համերգով: Մեկ բեմում ռոքասերների առջեւ ելույթ կունենան «Որդան կարմիր», «Բյութիֆայդ Փրոջեքթ», «Հայարդ», «Դոգմա», «Նաիրի» բենդերը:
Անդրե Սիմոնյանը ("Բյութիֆայդ Փրոջեքթ")
Համերգի կազմակերպիչ «Art Place» կազմակերպության տնօրեն Տիգրան Զալինյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երեկոյի բացառիկությունը պայմանավորված կլինի նաեւ նրանով, որ բոլոր կատարումներն առաջին անգամ կուղեկցվեն մնջախաղային, պարային բեմականացումներով.“Կենդանի երաժշտության եւ պարի համադրությունը բավական տպավորիչ է ստացվել”:
Զառա Գեւորգյանը ("Դոգմա")
Պրոդյուսերը նշել է, որ սա կլինի այս խմբերի առաջին, բայց ոչ վերջին հանդիպումը մեկ բեմում, ավելին, նրա փոխանցմամբ` առաջիկայում հնարավոր է կազմակերպվի նաեւ երաժշտական այլ ոճերի կատարողների հանդիպում:
Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: