×


«Անհամբեր սպասում ենք». Էվելինա Շահիրյանը եւ Հովհաննես Ղազարյանը ծնողներ կդառնան

Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի եւ դերասանուհի Էվելինա Շահիրյանի ընտանիքը շուտով կհամալրվի: Այս մասին երջանիկ զույգը հայտնել է իրենց նշանադրության 1-ամյակի օրը:

Նրանք Վրաստանում են անցկացնում իրենց հանգիստն ու այնտեղից տեսանյութով կիսվել են ուրախալի նորությամբ:


«Մեր նշանադրության 1 տարին՝ արդեն 3-ով: Մենք անհամբեր քեզ ենք սպասում»,- գրել են նրանք:

Ապագա ծնողները բազմաթիվ շնորհավորանքներ են ստացել, այդ թվում՝ Իննա Խոջամիրյանից, Մարիամ Ալեքսանյանից, Էրմինա Զախարովայից, Մարիամ Ադամյանից, որը զույգի քավորկինն է ու այսօր նշում է 32-ամյակը:

Ղազարյանի եւ Շահիրյանի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերին՝ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Կարդալ ավելին

Quality Sign BW