×


«13»

«13»

Երգի պետական թատրոնում Անիտա Հախվերդյանի երգերն են հնչում :) Հունվարի 11-ին Երգի պետական թատրոնում կայացավ «13» խորագիրը կրող համերգային ծրագիրը, որի ժամանակ հնչեցին Անիտա Հախվերդյանի հեղինակած երգերը: «13»-ը խորհրդանշում է Անիտայի` Երգի թատրոնում աշխատելու եւ երգ գրելու տարիները: Anita Hakhverdyan Ծրագրին մասնակցում էին «Արեւներ»-ը, Անդրեն, Արմինկան, Արազ Դարեն, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը, Նառան, Իլոնան, Էմմա Ասատրյանը, Զարուհի Բաբայանը, Արսեն Սաֆարյանը, Անուշիկ Ալավերդյանը, Սոնա Շահգելդյանը, Ալլա Լեւոնյանը, Սերգեյ Գրիգորյանը ու թատրոնի այսօրվա սերունդը, իսկ ծրագիրը վարում էր Արթուր Գրիգորյանը: «13»-ում ընդգրկված էին տարբեր պլանների երգեր` հիթային եւ ոչ կոմերցիոն: Bravo.am-ին Անիտա Հախվերդյանը պատմեց, որ Երգի թատրոնն ունի մի ավանդույթ, ըստ որի սովորաբար ունենում են Սուրբ Ծննդյան հանդիպումներ, սակայն այս տարի չունեցան, քանի որ մեկնել էին ԱՄՆ` մասնակցելու “Հայաստան” համահայկական հիմնադրամի կազմակերպած համերգներին. չհասցրեցին: Այս տարի առայժմ ներկայացնում են միայն այս ծրագիրը: Անիտան ասում է, որ թատրոնի առաջիկա երկու ամսվա ծրագրերն էլ արդեն պարզ են. «Մենք ունենք դեպի Արեւելք հյուրախաղեր, որին պետք է լուրջ պատրաստվենք: )»: Հիշելով իր առաջին ստեղծագործության մասին` Անիտան ասաց, որ որպես հիթային երգ դա  Արամ Ավագյանի հետ գրած «Լուսին» երգն էր, որն առաջինն  էր այդ ժանրում. «Ավելի ֆոլկլյորային ժանրում էր. այդ երգից սկսեց փոխվել երգարվեստի ուղին»: Artur Grigoryan & Anita Hakhverdyan Իսկ իր ստեղծագործական կյանքի ներկայիս վիճակը Անիտան բնութագրեց այսպես. «Ես անում եմ գործ, անում եմ, ստացվում է: Իմ առաջին մենահամերգը եղել է 6 տարի առաջ. փաստորեն իմ լիմիտը 6 տարին է, 6 տարի հետո ամփոփվում է»,- իսկ հաջորդ ամփոփման` 6 տարի հետո լինելու մասին մեր զրուցակիցը իրեն յուրահատուկ ժպիտով ասում է. «Երեւի:)...»: Գովք Անիտայի :) Արթուր Գրիգորյանի եւ Անիտա Հախվերդյանի գրած մյուզիքլից «Ձյուն» երգով հանդես եկան «Արեւներ»-ը, որի վոկալի մասնագետ Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բազմիցս համագործակցել են Անիտայի եւ Արթուր Գրիգորյանի հետ. «Մի քանի ստեղծագործություններ` «Նոր տարի», «Ամառ» եւ այլն, միշտ եղել են մեր ծրագրում»: Էմմա Ասատրյանն էլ կատարեց «Թափանցիկ գիշեր» երգը, իսկ Bravo.am-ին ասաց, որ Անիտան ունի խոսքեր գրելու յուրահատուկ ոճ. «Օգտագործում է այնպիսի բառեր, որ ոչ ոք չի օգտագործում, շատ ռիսկով է, բայց մի սահման կա, որը երբեք չի անցնում, ինչն այսօր շատ է կատարվում»,- Էմման ինքն էլ է տեքստեր գրում, իսկ այդ հարցում նրան խորհուրդներ է տալիս Անիտան. «Ինձ շատ լավ խորհուրդներ է տալիս»: Hasmik Karapetyan Երգչուհի Անահիտ Շահբազյանը ներկայացրեց «Դու մենակ չես» երգը, Անիտայի մասին էլ ասաց. «Իրեն շատ սիրում եմ, ինքն իր ուրույն ոճով է գրում, այնքան նուրբ է, որ միայն Անիտան կարող է այդպես գրել, ես էլ փորձում եմ դա հասցնել հանդիսատեսին»: Իսկ Իլոնան շնորհակալ էր, որ Անիտան ստեղծում է մարգարիտներ մարդկանց համար. «Մարդիկ կարող են ինչ-որ տեղ գրքեր չկարդալ, բայց կարդան այս երգերի տեքստերը»: Իլոնան եւս մի հատված կատարեց «Իրական պատմություն» մյուզիքլից: Նառա. «Կինը կնոջն ավելի լավ է հասկանում...» Երգչուհի Նառան, ով հանդես եկավ «Օրերի հետ» երգով, մեզ պատմեց, որ ունի 6 երգ, որոնց վրա աշխատել է Անիտայի հետ. «Շատ հեշտ է իր հետ աշխատելը, նա ինձ համար շատ տաղանդավոր պոետ է, ով յուրաքանչյուրին մոտենում է ըմբռնումով, տեսնում նրանց ներքին աշխարհն ու զգում նրանց պահանջը, ավելացնում իրենը, ավելի գրական ու գեղեցիկ դարձնում. ստացվում է այնպես, որ երգը “կարվում է” այս կամ այն երգչի համար: Իմ պարագայում այդպես է. իմ երգերն ասես ինձ համար կարված լինեն, կինը կնոջն ավելի լավ է հասկանում, կարողանում է տալ այն, ինչ ես կցանկանայի ասել,  իմ ներաշխարհը նա կարողանում է վերարտադրել, ավելի գեղեցկացնել. ստացվում է այնպես, որ երկու կնոջ ցանկություններ մենք կարողանում ենք համադրել, երգի միջոցով ինչ-որ բան փոխանցել մեր ժողովրդին»: Ի դեպ, Նառան եւ Անիտան բացի աշխատանքային կապերից նաեւ մտերիմ ընկերուհիներ են: Araz Dare & Nara Արմինկան ու Արազ Դարեն «Սեր ու կարոտ» երգեցին Արմինկան ու Արազ Դարեն էլ  հանդես եկան դուետով` «Սեր ու կարոտ»-ով: Սրանից բացի Արազ Դարեն եւս երկու երգ ունի Անիտայի ստեղծագործություններից, իսկ Արմինկայի համար սա միակն է: Մեզ հետ զրույցում Արազ Դարեն ասաց, որ ինքը շատ պահանջկոտ է, իդեալականի կողմնակից, իսկ Անիտան առաջին մարդն է, ում հետ աշխատելիս կարիք չի ունեցել տեքստը փոխելու. «Ես հասկացա, որ նա շատ տաղանդավոր տեքստ գրող եւ բանաստեղծ է»: Արմինկան էլ ասաց, որ շատ է սիրում Նառայի համար գրված երգերը. «Երբ լսես, միանգամից կհասկանաս, որ Նառայի համար է գրված. ձեռագիրը հետաքրքիր է: Երգեր կան, որ մի քիչ չեմ հասկանում, նամանավանդ սկզբնական շրջանում գրված երգերը, բայց, ընդհանուր առմամբ, Անիտան ունի իր իր ուրույն ոճը»,- Արմինկան ավելի շատ հավանում է վերջին ժամանակներում գրված երգերը, իսկ սկզբնական շրջանինը ոչ թե չի հավանում, այլ, ինչպես նշվեց, մի քիչ չի հասկանում: Համերգի բացումը  կատարեցին Երգի թատրոնի երիտասարդ սերունդն ու Անուշ Շահբազյանը, իսկ ծրագիրն ուղեկցվեց Արթուր Գրիգորյանի, Անիտա Հախվերդյանի եւ կատարողների զրույցներով, որին իր ծափերով մաս կազմեց հանդիսատեսը: Նշենք , որ «13»-ը կլինի նաեւ հունվարի 12-ին, 13-ին եւ 14-ին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW