×


«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով». Անի Օհանյանը՝ իր եւ Անդրեի ամուսնալուծության պատճառների մասին

Անի Օհանյանն ու Անդրեն, ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է՝ միասին չեն: Երգչուհին այսօր գրառում է կատարել՝ ներկայացնելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել ամուսնալուծվելու որոշում կայացնելու համար:

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետեւում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես՝ ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չա՞ր կլինի, թե՞ բարի... Նորից կվիրավորի, կհարվածի, թե՞ կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»: Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը եւ փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր»,- գրել է Օհանյանը:

Նրա կարծիքով՝ Անդրեն չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում իրեն. «Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա եւ կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետեւում: Այս գրառումը ոչ միայն հոգու աղաղակ է, այլ կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս եւ ոչ թե խավար»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW