Նոր նախագիծ` փարթիների տեսքով:) Դեկտեմբերի 8-ին «Գաուդի» ակումբում հավաքվել էին մի խումբ ակումբասեր երիտասարդներ` նշելու երեւանյան ակումբային աշխարհ մուտք գործած նախագծի առաջին փարթին: Էդուարդը, Դավիթը, Լիլիթը որոշել են ակումբային նախագիծ սկսել` «Club Life with Yerevan». «Այս նախագիծը շարունակական է լինելու, քանի որ այսօր ծննդյանս օրն է, որոշեցինք խորհրդանշական օրով սկսել մեր առաջին փարթին:)»,- ասաց Էդուարդը: Dj PIA GARO-ն ապահովում էր երաժշտական մասը, նաեւ մի քանի երգիչների էին հրավիրել. «Մեր ընկերներին, ծանոթներին, ակումբային երաժշտություն սիրող մարդկանց ենք հրավիրել: Ներկա են այն մարդիկ, ովքեր գնահատում ու հասկանում են էլեկտրո ռիթմերը, հետագայում բացի ակումբներից հավաքվելու ենք քաղաքից դուրս, կազմակերպելու ենք այնպիսի երեկոներ, որ Հայաստանում չեն լինում, ոչ միայն երաժշտության, այլ նաեւ հագուստին ենք ուշադրություն դարձնում»: Հաուս, տեք-հաուս, ավելի ուշ` տրանս ոճերի երաժշտության ներքո ներկա հյուրերը պարում էին, լիցքաթափվում, համտեսում նախագծի հեղինակների մտքի թռիչքը` տորթը, շնորհավորում նախագծի առաջին փարթին եւ Էդուարդի ծննդյան տարեդարձը::) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: