×


«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշն է

Թաիլանդում ավարտված «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթել է 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշը։

Հենց նրան էր գեղեցկության մրցույթի կազմակերպիչ ու պրոդյուսեր Նավատ Իցարագրիսիլը հրապարակավ «հիմար» անվանել, քանի որ չէր մասնակցել հովանավորների կազմակերպած ֆոտոնկարահանմանը։ 

Այդ միջադեպից հետո Բոշը ԶԼՄ-ով բացատրել էր իրավիճակն ու նշել, որ հարգում է Թաիլանդը, սակայն նման գործողություններն անընդունելի են։ «Ես պարզապես իմ երկրին ցանկանում եմ ասել, որ չեմ վախենում կարծիքս արտահայտել: Մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ ես տիկնիկ չեմ, որին հագցնում են ու մազերը սանրում: Ես այստեղ եմ եկել բոլոր կանանց ու աղջիկների ձայնը լինելու համար»,- ասել էր նա։ 


Գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո Բոշը խոստովանել է, որ իր հաղթանակն օգտագործելու է կանանց օգնելու համար։ «Ցանկանում եմ լույս բերել այնտեղ, որտեղ նախկինում խավար էր, եւ կանանց ոգեշնչել հավատալ սեփական ձայնին ու արժեքներին»։

Վաղ տարիքում Բոշի մոտ ախտորոշվել է դիսլեքսիա ու ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշ, որը դժվարություններ էր առաջացնում ուսման մեջ: Մոդելի խոսքով՝ դասարանցիները հաճախակի են նրան ծաղրի ենթարկել, սակայն այդ ամենը միայն կոփել է նրա բնավորությունը։

Պատանեկան տարիքում Բոշը մեկնել է ԱՄՆ, որտեղ մեկ տարի սովորել է Վերմոնտում: Վերադառնալուց հետո ընդունվել է Մեխիկոյի համալսարանի  հագուստի դիզայնի բաժին, ապա ուսումը շարունակել Միլանի գեղարվեստի ակադեմիայում:

Կարդալ ավելին

Quality Sign BW