×


«Խխունջ Հենրիի կրկեսը», ավազե ներկայացում, «Ալիսան հրաշքների աշխարհում» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք նոյեմբերի 22-ից  28-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՄՐՑԱՇԱՐ

Արագ շախմատի պատանեկան մրցաշար

«Խելացի՛ր» ինտելեկտուալ ակումբը հրավիրում է պատանիներին մասնակցել արագ շախմատի մրցաշարին: Բոլոր մասնակիցները կստանան պարգեւներ, իսկ մրցանակային եռյակը եւ անվանակարգերի հաղթողները՝ գլխավոր մրցանակներ:

Նոյեմբերի 23-ին, ժամը 15:30-17:50

Տարիք՝ 6-17
Հասցե՝ Կիեւյան 11
Մասնակցության վճարը՝ 4000 դրամ
Գրանցվել՝ այս հղումով:

ԱՐՇԱՎՆԵՐ

Արփա պահպանվող լանդշաֆտ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը գնալու է Վայոց ձոր՝ բացահայտելու Արփա պահպանվող լանդշաֆտը։ Տեղանքն ունի հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ: Արշավելու ընթացքում վերեւներից հրաշք տեսարան է բացվում դեպի Նորավանք վանական համալիր եւ Գնիշիկի կիրճ։

Նոյեմբերի  22-ին,  ժամը 09:30-17:00

Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ


Արշավ Վերնաշենից Սպիտակավոր

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին առաջարկում է գնալ Վայոց Ձոր՝ Վերնաշենից Սպիտակավոր։ Սկսելով գյուղի բարձրադիր մասից, այս արահետը անցնում է ժայռոտ լեռներով ⛰️ եւ հասնում մինչեւ Սպիտակավոր Սբ․ Աստվածածին եկեղեցի: Այստեղ նաեւ հնարավոր է տեսնել Բեզոարյան։

Նոյեմբերի  23-ին, ժամը 07։30

Տարիք՝ 6-14
Արժեքը ՝ 10000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար ՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Կախարդական հեքիաթներ»  

Նոյեմբերի 23-ին, ժամը 15:00, 16:30, 18:00-ին 

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1400 - 2000դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն


Ավազե ներկայացում «Թումանյանի հեքիաթներ»  

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:30, եւ 16:00-ին 

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Թումանյան 35Գ (LAN) 
Տոմսերի արժեքը՝ 8000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Խխունջ Հենրիի կրկեսը»

Նոյեմբերի 23-ին, ժամը 15:00-ին

«Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-8
Հասցե՝ Մոսկովյան 3Ա (The Loft)
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Սուտլիկ Որսկանը»   

Նոյեմբերի 22-ին, ժամը 12:00, 14:00, 16:00-ին 

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1400 - 2000դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն


«Անբան Հուռին»  

Նոյեմբերի 22-ին, ժամը 15:00-ին 

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող. 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Բրեմենյան երաժիշտները»

Նոյեմբերի  28-ին, ժամը 13:00-ին 

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Ծերունին եւ ծովը»

Նոյեմբերի 26-ին, ժամը 17:00-ին 

Խամաճիկների պետական թատրոն
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Խամաճիկների պետական թատրոն


«Փոքրիկ իշխանը»  

Նոյեմբերի 22-ին, ժամը 12:30-ին 

Խամաճիկների պետական թատրոն
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
 
ԿԻՆՈ

Ալիսան հրաշքների աշխարհում

15-ամյա Ալիսան հայտնվում է Հրաշքների աշխարհում, որտեղ արեւը երբեք մայր չի մտնում, իսկ ժամանակը՝ գոյություն չունի։ Բնակիչների մեջ նա ճանաչում է իր հարազատներին եւ ընկերներին, սակայն նրանք չեն ճանաչում Ալիսային։ Տուն վերադառնալու համար Ալիսան պետք է անցնի անհավատալի փորձությունների միջով ու հաղթահարի Հրաշքների աշխարհի խորհրդավոր ու տարօրինակ օրենքները։

Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW