Ժամանցի նորաբաց վայր Երեւանում:) «Deep club»-ը, որը գտնվում է Սարյան 1 հասցեում, մարտի 5-ին պաշտոնապես բացեց իր դռները: Նորաբաց ակումբի անվանումը կապված է Deep House էլեկտրոնային ոճի հետ:): Այստեղ բացի վերը նշվածից հաճախ հնչելու է Soulful House ոճի երաժշտություն: «Deep club»-ի տեղում նախկինում փաբ է եղել, այժմ ինտերյերը փոփոխված է. «Դիզայնն ամբողջովին փոխել ենք, հարմարեցրել մեր ուղղվածությանը: Ի սկզբանե որոշել էինք ստեղծել մի անկյուն, ուր մարդիկ կարող են հանգիստ նստել, ազատ ժամանակը վայելել, ցանկության դեպքում` նաեւ պարել», - ասաց մենեջեր Տիգրանը: «Deep»-ի տնօրինությունն այն անվանել է ակումբ, իրականում այնքան էլ փաբ կամ ակումբ չէ:). «Մեզ մոտ մի քիչ այլ մթնոլորտ է: Հայերին ծանոթ ակումբային միջավայր չի, որ գան հատուկ պարելու: Երաժշտությունն անպակաս է լինելու, բայց փարթիներ դժվար թե լինեն»: Ինչպես նշեց մենեջերը, աշխատանքային օրերին կհնչի ռոք, բլյուզ, ջազ ոճերի երաժշտություն, ուրբաթ ու շաբաթ օրերին դիջեյները կնվագեն էլեկտրոնային երաժշտություն. «Որակյալ երաժշտությունը մեր կարեւոր առավելություններից մեկն է լինելու, հայկական ռաբիս, պապսա երգեր չեն լսի մեզ մոտ: Դաշնամուր էլ ունենք, փոքրիկ համերգային երեկոներ կլինեն կիթառով, սաքսոֆոնով, դաշնամուրով:)»: Երեկոյի հյուրերն ակումբի աշխատակիցների ընկերներն ու ծանոթներն էին, նաեւ մարդիկ, ովքեր սիրում են ակումբային միջավայրը: Երաժշտական մասը բացեց սաքսոֆոնահար Արթուրը, ջազային ռիթմերից հետո հերթը Deep House եւ Soulful House ոճերինն էր. դիջեյական վահանակի մոտ էին դիջեյ Lucy-ն, Krummstoff-ը եւ Arik-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: