×


«MEXX»

«MEXX»

Խանութ-սրահը վերաբացվել է Փետրվարի 26-ին Աբովյան փողոցի մի հատվածում փոքր իրարանցում էր:): Վերաբացված «Mexx» խանութի մուտքի մոտ հագուստի բացօթյա ցուցադրություն էր, բնական տեղումների փոխարեն էլ` թղթե գույնզգույն «անձրեւ»: «MEXX» Տեր հոր օրհնությունից ու տերունական աղոթքից հետո միջոցառումը վարող Արամ Չախոյանը առաջարկեց հետեւել բացօթյա ցուցադրությանը:). «Եղանակն այնքան էլ բարենպաստ չէ, բայց գեղեցկուհիներն ու մոդելները կներկայացնեն հագուստ, որը ոչ միայն որակյալ է, այլեւ կընդգծի ձեր անհատականությունը»: Հոլանդիայից ժամանած մարկետինգի մենեջեր Եկատերինա Սալամատինան  Bravo.am-ին պատմեց 21 տարվա պատմություն ունեցող հոլանդական ապրանքանիշի մասին. «Բրենդի հիմնադրման պատմությունը հետաքրքիր է:): “Emanuelle” (կանանց) եւ “Moustache” (տղամարդու) հագուստի ֆիրմաները 1986-ին միավորվեցին` ստեղծելով իրենց սկզբնատառերով նոր բրենդ: Նաեւ ավելացրին XX, որը համբույրի խորհրդանիշն է»: Բացօթյա ցուցադրություն  Արմատներով ռուս մարկետինգի մենեջերն ասաց, որ հավանում է երեւանյան խանութն ու մարդկանց ջերմ վերաբերմունքը. «Այստեղ հրաշալի է, չնայած` պետք է շատ շուտ մեկնեմ: Հայերն իրենց համապատասխան յուրահատուկ ոճ ունեն, ամեն երկրում այդ առանձնահատկությունն ակնհայտ է: Ես էլ ունեմ իմ անհատական ոճը, մեր բրենդը անհատականությունն արտահայտելու միջոցներից մեկն է: Me+xx` ես + իմ ոճը, իմ հագուստը, որով արտահայտում եմ բնավորությունս:)»: Հագուստի ցուցադրության կազմակերպիչը «Ատեքս»-ն էր:  Նորաձեւության կենտրոնի դիզայներ Միկա Դանիելյանն ասաց, որ մոդելներն իրենց կենտրոնի սաներն են. «Մոդելների մեջ ոչ բոլորն են հայ, նաեւ աշխատում ենք սլավոնական ազգերի մոդելների հետ»: Atex Դիզայները նաեւ խոսեց այս սեզոնի ակտուալ գույների մասին. «Եթե հիշենք գարուն-ամառ հավաքածուների շարքերը, կտեսնենք, որ առկա են վառ գույները, բայց վառ գույների պաստելային երանգները: Ի դեպ, շնորհակալություն Կոկո Շանելին, որ տրիկոտաժ հասկացությունը մտցրեց կանացի հագուստի մեջ: Տրիկոտաժները համադրվում են բամբակյա հագուստի, գործվածքների հետ: Ջինսերն էլ նորաձեւությունից դուրս չեն գալիս. ակտուալ են դեռ 60-ականներից:)»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport