×


Աելիտա Չիլինգարյանի եւ Կարեն Ստեփանյանի որդու առաջին լուսանկարներն ու զույգի աշխատանքային վերջին նորությունները :)

Լրագրող-հաղորդավար Աելիտա Չիլինգարյանի եւ օպերատոր-ռեժիսոր Կարեն Ստեփանյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է:

Կարեն Ստեփանյանը եւ Աելիտա Չիլինգարյանը


Հունիսի 27-ին ծնված փոքրիկին նորաթուխ ծնողներն անվանել են Միքայել. “Ընտրված անունների ցանկից Կարենին դուր եկավ հենց Միքայելը, այդպես էլ ցանկացավ անվանել մեր տղային: Հիմա օրս այնքան հագեցած է երեխայով, որ նույնիսկ չեմ նկատում` ինչպես է ժամանակն անցնում: Ավանդական քառասունք չենք պահել, հատուկ տորթեր չենք պատրաստել, մեր մտերիմներից ովքեր ցանկություն ունեին, եկան ու շնորհավորեցին: Նույնիսկ դեռ քառասուն օրականը չէր լրացել, նրա առաջին լուսանկարները տեղադրեցի համացանցում”,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Աելիտան:

Լրագրող-հաղորդավարուհու խոսքով` որդին նման է հորը եւ, ինչպես նկատել է, արդեն շատ է սիրում ավտոմեքենա նստել. “Ես ինձ հետ արտաքին ոչ մի նմանություն չեմ տեսնում, շատ-շատ է նման Կարենին, ողջ օրը նայում եմ ու մտածում` ինչպես կարող է այդքան նման լինել:)”,- նշել է Աելիտան ու հավելել. “Երբ ժպտում է, մենք արդեն ուրախանում ենք, ամեն ինչ նոր է ու հետաքրքիր: Ընկերներս հատուկ երեխայի համար ալբոմ են նվիրել, երբ ժամանակ եմ գտնում, լրացնում եմ նրա կյանքի առաջին քայլերը”:

Կարեն Ստեփանյանի եւ Աելիտա Չիլինգարյանի որդին՝ Միքայելը


Մեզ հետ զրույցում Աելիտան հայտնել է, որ եթերից երկար չի բացակայի. սեպտեմբերից նա կանցնի աշխատանքային ռիթմին, իսկ երեխայի խնամքի հարցում կօգնեն տատիկները. “Առաջին հերթին ինձ շատ է օգնում Կարենը, գիտեմ, որ տատիկներն էլ սիրով կպահեն: Իհարկե, կցանկանայի աշխատանքին ավելի ուշ անցնել, բայց այնպես ստացվեց, որ երկար ժամանակով չեմ կարող բացակայել”:

Կարեն Ստեփանյանն էլ այժմ աշխատում է Հանրային հեռուստատեսությունում, նաեւ երգիչների համար տեսահոլովակներ է նկարահանում, որոնցից վերջինը Սոնա Շահգելդյանի ֆրանսերեն “Le Reve Brise”-ն է, որի պրեմիերան շուտով կլինի:

BRAVO.am
Լուսանկարները` Աելիտա Չիլինգարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW