Տոները մոտենում են :). Երեւանի քաղաքապետարանն արդեն հսատկեցրել է տոնական միջոցառումների ծրագիրը:
Երեւանի 2012 թվականի գլխավոր տոնածառը
Ինչպես հայտնել է քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, ինչին կհաջորդեն տոնական համերգն ու հրավառությունը: Միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի հեռուստաեթերում: Նույն օրը կվառվեն նաեւ Հանրապետության հրապարակի լուսային շատրվանները, որոնք այս ձմեռ կփոխարինեն ջրայինին:
Բեմահարթակներ կլինեն Հանրապետության եւ Ազատության հրապարակներում: Ազատության հրապարակը կծառայի մանուկներին, որտեղ դեկտեմբերի 22-ից մինչ հունվարի 13-ը կլինեն հատուկ խաղեր եւ միջոցառումներ:
Տոներն են մոտենում :)
Դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 2:00-ն կլինի համերգ` անհատ կատարողների մասնակցությամբ: Հունվարի 1-ին մինչեւ ժամը 2-ը կաշխատի Երեւանի մետրոպոլիտենը, բոլոր հարթակներում կլինեն սպասարկող համապատասխան անձնակազմեր, որոնք անհրաժեշտ են մասսայական միջոցառումների ժամանակ: Ուղիղ կեսգիշերին կլինի մեծ հրավառություն:
Հունվարի 5-ին Ազատության հրապարակը կծառայի միայն մանուկներին, որտեղ կլինեն բացօթյա ներկայացումներ, իսկ հունվարի 6-ին 19:00-ին կսկսվի Սուրբ Ծննդյան տոնին նվիրված արարողությունը, որը կմեկնարկի հոգեւոր հոր օրհնանքի խոսքով: Արամ Սուքիասյանի փոխանցմամբ, հունվարի 6-ի համերգային ծրագիրը կլինի հոգեւոր եւ ազգային թեմաներով:
Երեւանի 2012 թվականի գլխավոր տոնածառը
Տոնական միջոցառումների շարքը կեզրափակվի հունվարի 13-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կայանալիք համերգով: Երեւանի քաղաքապետի խորհրդականը նշել է, որ տոնական բազմազան ծրագրեր են սպասվում վարչական շրջաններում` տոնական համերգային ծրագրեր, բակային հանդիսություններ եւ անակնկալ նվերների մատուցում երեխաներին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: