×


«Որպես երգչուհի՝ շատ պասիվ եք». Մալենայի նոր ֆոտոշարքը

Տեւական ժամանակ է՝ «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթի հաղթող Մալենայից երաժշտական նորություններ չկան: Մայրիկի՝ դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ Հոլիվուդում բնակվող երգչուհին միայն պարբերաբար նոր լուսանկարներով է խախտում լռությունը:

Նրա նոր ֆոտոշարքը վերջին շրջանի լուսանկարների պես բավական համարձակ է:


19-ամյա Մալենայի հետեւորդների մեծ մասը հավանել է նրա կերպարը, բայց եղել են նաեւ այսպիսի կարծիքներ. «Նոր երգերի կարոտ ենք մնացել, Մալենա ջան», «Որպես երգչուհի՝ շատ պասիվ եք: Ո՛չ երգեր, ո՛չ երաժշտական նորություններ... Այլ սպասումներ ունեինք»:

Հիշեցնենք, դեռ մեկ տարի առաջ Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի շրջանակում Մալենայի մայրը՝ Աննա Մանուչարյանը, նշել էր, որ դստեր կարիերայում որոշակի դադար է:


«Մալենան պիտի իր ուսումն այստեղ շարունակի։ Շատ վտանգներ կան նույնիսկ առաջարկվող պայմանագրերում։ Հատկապես վերջերս ակնհայտ դարձավ բոլորին, որ ամերիկյան շոու-բիզնեսի այդ շքեղ ու սիրուն պատկերի տակ կարող են թաքնված լինել սարսափելի մութ անկյուններ։ Եվ ես շատ հետեւողական եմ ու շատ վախենում եմ, որովհետեւ ամեն դեպքում մենք օտար երկրում ենք, եւ ես մենակ եմ, ինչքան էլ որ կողքիս ընկերներ կան։ Դրա համար էլ չենք շտապում»,- նշել էր դերասանուհին:

Կարդալ ավելին

Quality Sign BW