Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Գրիգոր Խոջայանը եւ Յանա Թուրգունյանը BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի նոր հերոսներն են։
Նրանք ծանոթացել են 2020 թվականին՝ «Երազ» այգում, որտեղ երկուսն էլ աշխատում էին որպես էլֆ։
«Ես Սանտայի էլֆն էի, նա փոստի տնակում էր։ Մի օր սպասում էի՝ երեխաները հավաքվեն, որ բարձրանանք Սանտայի տուն: Մեկ էլ բացվեց էլֆերի տան պատուհանը, եւ Գրիգը շատ վստահ ասաց. «Էլֆիկ ջան, մոտս մի քիչ խմելու բան կա, արի՝ խմենք»։ Նախորդ օրը ծնունդի էր եղել ու քեֆը լավ էր։ Թարս նայեցի ու ռուսերեն պատասխանեցի. «Հիվա՞նդ ես»: Ու հեռացա»,- հիշել է Թուրգունյանը։
Հենց այդ պահից էլ Խոջայանը հասկացել է, որ հանդիպել է իր ապագա կնոջն ու ամեն ինչ անելու է՝ նրա սիրտը շահելու համար։ Թեեւ երկար ժամանակ է պահանջվել, բայց այսօր արդեն ամուսնացած են ու Թեո անունով որդի ունեն։
«Սարյան փողոցով քայլում էինք ու պահի տակ երկուսիս մտքով էլ անցավ. «Մոտակայքում որտե՞ղ ԶԱԳՍ կա»։ Գուգլով նայեցինք ու տեսանք, որ հենց այդ փողոցում կա։ Միանգամից գնացինք՝ ամուսնության օրը նշանակելու»,- հիշել է Խոջայանը։
Զույգի սիրո պատմության ու մասնագիտական ձեռքբերումների մասին ամբողջական զրույցը կլինի շուտով։ Իսկ մինչ այդ՝ սիրահարների տոնի առիթով վայելեք նրանց գեղեցիկ լուսանկարահանումից մի քանի կադր:
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի/Bravo.am/


×
256







