Արփինե Գաբրիելյանը մինչ նոր եթերաշրջանում հեռուստածրագիր վարելը մեկ եւ կես ամսով մեկնել էր Միացյալ Նահանգներ: Երգչուհի-հաղորդավարուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ արձակուրդի ընթացքում շրջել է ամերիկյան մի շարք քաղաքներով, ֆոտոսեսիաների մասնակցել եւ ամեն օր ժամանակ հատկացրել գնումներին. “Առիթն օգտագործելով` զգեստպահարանս համալրել եմ նոր զգեստներով ու իրերով:): Վստահ կարող եմ ասել, որ այնտեղ գնումներ կատարելով, խնայում ես գրպանիդ պարունակությունը եւ չես կրկվում քո հագուկապով”:
Արփինե Գաբրիելյանը
Արփինեն ընկերների հետ եղել է Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Սան Դիեգոյում, Մայամիում. “Նախապես որոշված էր, որ գործնական ուղեւորություն է լինելու, բայց այն դարձրի լիարժեք արձակուրդ: Ընդհանուր առմամբ, այդ երկիրը շատ եմ հավանել: Դեռ 2008-ին, երբ առաջին անգամ գնացել էի Միացյալ Նահանգներ, մտածում էի, որ եթե ապրելու լինեի ուրիշ տեղ, կընտրեի այս երկիրը: Ամերիկայում ինձ լավ եմ զգում, արդեն կարոտում եմ, ուզում եմ նորից մեկնել”:
"Տեսել եմ Ազատության արձանը, Նյու Յորքի Կենտրոնական այգին, Լոս Անջելեսի հայտնի Դաունթաունը". Արփինե Գաբրիելյան
“Շատ հետաքրքիր վայրերում եմ եղել. տեսել եմ Ազատության արձանը, Նյու Յորքի Կենտրոնական այգին, Լոս Անջելեսի հայտնի Դաունթաունը: Օվկիանոսի ափ էլ եմ գնացել ու լուսանկարվել: Ֆոտոսեսիաները հատուկ պլանավորված չեն եղել, պարզապես հանգստի ընթացքում այդպես ստացվեց:)”, - BRAVO.am-ին պատմել է Արփինեն:
"Արդեն կարոտում եմ Միացյալ Նահանգները”. Արփինե Գաբրիելյան
Նոր եթերաշրջանում հաղորդավարուհին Մհեր Բաղդասարյանի հետ շարունակելու է վարել “Փոփ հանրագիտարան” ծրագիրը, նաեւ այլ նախագծի մասնակցելու առաջարկ ունի. “Եթե անկեղծ լինեմ, այժմ երգով ակտիվ չեմ զբաղվում, ունեմ ձայնագրված նոր երգեր, բայց դեռ կենտրոնացած եմ հեռուստածրագրերի վրա”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարբե Խոդավերդիի, Սամվել Կեպենյանի, Արմեն Աղայանի եւ Արփինե Գաբրիելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: