×


Ամփոփվել են ARARAT Craft & Twist կոկտեյլների մրցույթի արդյունքները

Երեւանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ ARARAT Craft & Twist մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 15 բարմեններ` ներկայացնելով հատուկ մրցույթի համար ստեղծված կոկտեյլները:

ARARAT Craft & Twist 2019-ի հաղթող է ճանաչվել Ստեփան Աբրահամյանն` իր Le Cook-Tail կոկտեյլով, երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Դավիթ Հովհաննիսյանն ու Գոռ Ղազարյանը` համապատասխանաբար ARARATOUR եւ Coupage N5 կոկտեյլներով:

ARARAT-ի հիմքով Le Cook-Tail կոկտեյլը


ARARAT Craft & Twist-ը նախաձեռնություն է, որը միտված է նոր բովանդակություն հաղորդել բարա-կոկտեյլային մշակույթին, ինչպես նաեւ ներկայացնել լեգենդար կոնյակի մատուցման նոր ձեւերը:

«Կոկտեյլային մշակույթը մեծ վերելք է ապրում ամբողջ աշխարհում, ավելին` սա մի տարածք է, որտեղ աշխարհի առաջատար ալկոհոլային բրենդները մրցում են առավել ստեղծագործական, նորարարական ու անսպասելի լուծումներով, ուստի այս տարածքում ներկայանալը ARARAT-ի համար բնական էր: Այսօր աշխարհի արդեն 10 երկրների լավագույն բարերում կարող եք հանդիպել ARARAT-ի հիմքով պատրաստված կոկտեյլների»,- նշում է ARARAT ապրանքանիշի արտահանման մենեջեր Վարդգես Հովեյանը:

ARARAT-ի հիմքով ARARATOUR կոկտեյլը


«Ինչպես եւ ցանկացած այլ ստեղծագործական ոլորտում, նման մրցույթները բարմենային կյանքում շատ կարեւոր են, քանի որ այստեղ գնահատվում է թե՛ բարմենի մասնագիտական հմտությունները, թե՛ ստեղծագործական միտքը: Այսօր ե՛ւ ես, ե՛ւ ժյուրիի մյուս անդամները շատ տպավորված էինք: Վստահ եմ, որ մրցույթի արդյունքում ծնված մտքերն իրենց տեղը կգտնեն կոկտեյլային քարտեզում եւ, ինչու ոչ, արժանապատիվ կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցույթներին», - ընդգծում է ARARAT Craft & Twist մրցույթի ժյուրիի նախագահ, Բարմենների հայկական ասոցիացիայի ղեկավար Տիգրան Ավետիսյանը:

Մրցույթին, որի մեկնարկը տրվել է փետրվարի 6-ին՝ Բարմենների միջազգային օրը, կարող էր մասնացել յուրաքանչյուր բարմեն՝ հանձնելով համապատասխան թեստ: Ընդ որում՝ յուրաքանչյուր հավակնորդ կարող էր իր ուժերը փորձել թե՛ որպես մասնակից, թե՛ որպես դիտորդ: Ըստ մրցույթի պայմանների՝ մասնակիցը պետք է ստեղծեր նոր կոկտեյլ եւ ներկայացներ այն որպես ձեւաբովանդակային ամբողջականություն:

ARARAT-ի հիմքով Coupage N5 կոկտեյլը


Առաջին տեղի համար սահմանված մրցանակն է ուղեւորություն դեպի Գերմանիա ոլորտի առաջատար միջոցառումներից մեկին՝ Bar Convent Berlin-ին մասնակցելու համար, երկրորդ տեղի մրցանակն է ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, իսկ երրորդ տեղինը՝ ARARAT Vintage Collection հավաքածուն, որը ներառում է Հայաստան եւ Երեւան կոնյակները:

BRAVO.am
Լուսանկարները՝ Երեւանի կոնյակի գործարանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport