Հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը` Մինաս Ավետիսյանը, այսօր կարող էր դառնալ 84 տարեկան: Գեղանկարիչը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին` Ջաջուռում, մահացել`1975 թվականի փետրվարի 23-ին` Երեւանում:
Հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը
Մինաս Ավետիսյանը համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ: Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով: Նա ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաեւ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։
Մինաս Ավետիսյանի կտավներից
Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։
BRAVO.am


×
8,933






