×


Անահիտ Սիմոնյանը, Անուշիկն ու Արեւիկը, Ջուսը եւ մյուսները շնորհավորել են Մարիաննա Հովհաննիսյանին

Մարիաննա Հովհաննիսյանը երեկ` փետրվարի 19-ին, մակագրել է իր առաջին ձայնասկավառակի առաջին օրինակները, իսկ գնորդները ձայնասկավառակի հետ ստացել են շոկոլադներ՝  աղջկա լուսանկարով: Շնորհանդեսի հյուրերի թվում են եղել Անահիտ Սիմոնյանը, Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները, Ջուսը, Նիկ Էգիբյանը, “Մեծ Հայք”-ից Նարեկը, Մարիաննայի սիրելին, ընտանիքի անդամները եւ ուրիշներ:

Մարիաննան թողարկել է իր առաջին` "Մարիաննա-Մարիաննա" ձայնասկավառակը


BRAVO.am-ի հետ զրույցում 20-ամյա երգչուհին նշել էր, որ ձայնասկավառակ թողարկելով` մեծ եկամուտ չի ակնկալում: CD-ում ընդգրկված 16 երգից որոշները տեսահոլովակ ունեն, ինչպես օրինակ` “Սերը սիրով”, “Սիրահարված”, “Դու”, “Մարիաննա-Մարիաննա” ստեղծագործությունները, նաեւ կան նոր երգեր՝ “Calendar”, “Մի կանչիր ինձ հիմա”, “Միգուցե”, ինչպես նաեւ դուետներ Հ.Տ. Հայկոյի եւ Նիկ Էգիբյանի հետ:

Սիրելիի նվերը Մարիաննային

Մարիաննայի նշանածը՝  Արմանը, գրեթե միշտ իր կողքին է ու անմասն չի մնացել ձայնասկավառակի ստեղծման աշխատանքներին: “Երգերի մեծ մասն ավելի շուտ էր ձայնագրվել, ինձ հետ շփվելու ընթացքում նոր երգեր չեն ծնվել, իսկ ֆոտոշարքի նկարահանմանը միասին ենք եղել: Լուսանկարները շատ եմ հավանել, հատկապես սեւ զգեստով ֆոտոները”,- նշել է Արման Մանուկյանը:

Մարիաննա Հովհաննիսյանը սիրելիի` Արմանի հետ


Ի դեպ, շնորհանդեսի օրը Մարիաննան կրում էր այդ սեւ կաշվե զգեստը, որն Արմանն է նվիրել սիրելիին. “Այս մեկը շատ էր հավանել, ես էլ որոշեցի գնել:): Այսօր իր համար շատ ուրախ տոն է, ինձ համար էլ կրկնակի ուրախ օր է”:

Արմանը խրախուսում է սիրելիի երաժշտական գործունեությունը. “Մենք արդեն պայմանավորվել ենք, որոշել, որ հարսանիքից հետո շարունակելու է երգել, դադար չի լինի, հակառակն ավելի լուրջ մոտեցում կլինի. ուզում եմ ավելի լավ երգեր, լուրջ համերգներ ունենա”:

Նիկ Էգիբյանը, Անուշիկ Ալավերդյանը, Մարիաննա Հովհաննիսյանն ու Անահիտ Սիմոնյանը


Սիրում է իր աղջկա երգերը

Երգչուհու մայրը՝  Սուսաննան, BRAVO.am-ին հայտնել է, որ ֆինանսական հարցերով իրենք են աջակցել դստերը, մյուս գործերը վստահել են մասնագետներին: “Իր մեջ զգալով երաժշտության հանդեպ սերը` սկզբից էլ օգնել ենք: Սպորտային ընտանիք լինելով՝  չցանկացանք Մարիաննային սպորտի տանել, չնայած` ճկուն երեխա էր, բայց սպորտային այդ տվյալները չուներ”, - ասել է նա` ավելացնելով, որ սիրում է իր աղջկա երգերը, հատկապես` “Մի կանչիր ինձ հիմա”-ն:

"Մեծ Հայք"-ից Նարեկն ու Մարիաննա Հովհաննիսյանը


Ինչո՞ւ էր բարկացել Անուշիկը:)

Մարիաննայի  մտերիմ գործընկերները եւս եկել էին շնորհավորելու իրեն: Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ընկերուհու CD-ի շապիկի լուսանկարն ամենից շատն էր հավանել, բայց մեզ հետ զրույցում խոստովանել է` նախապես տեղյակ չի եղել շնորհանդեսի մասին. “Մարիաննան իր աշխատանքն անելուց հետո է միայն ցույց տալիս, միշտ նեղանում եմ, ասում՝ ինչի պետք է ես առաջինը չիմանամ: Իսկ ես սիրում եմ, որ ընկերներս ինձ հետ իմ գործերին մասնակցում են:): Նույնիսկ շնորհանդեսի օրն իմացել եմ ուրիշներից, հետո բարկացած զանգեցի Մարիաննային. ես միշտ իրեն ջղայնացած եմ զանգում:)”

Մարիաննա Հովհաննիսյանը բարձր տրամադրությամբ ընդունել է շնորհավորանքներն ու ծաղիկները, իսկ վերջում կտրել իր լուսանկարով տորթը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW