×


Անդրեն չհեռացավ, երգեցին նաեւ Էրիկը, Արսենն ու մյուսները

Կանանց միջազգային օրվան՝ մարտի 8-ին նվիրված տոնական միջոցառումները դեռ առջեւում են, իսկ հեռուստաեթերի ծրագրերն արդեն նկարահանվում են:): “ATV”-ի տոնական նկարահանումներին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժը:

Անդրեն


Երեկ նկարահանվել է երկու ծրագիր: Առաջինը նվիրված էր մարտի 8-ին. կանանց համար երգում էին հայկական շոու-բիզնեսի միայն տղամարդիկ, երկրորդը ապրիլի 7-ի թեմայով էր: Նկարահանման ընթացքը փոքր-ինչ ձգձգվում էր, Անդրեն էլ` նյարդայնանում, բայց այնուամենայնիվ, նա առանց երգելու չհեռացավ:):

Հրաչ Մուրադյանը


Հրաչ Մուրադյանը կլռի :)

Ծրագիրը վարող Հրաչ Մուրադյանը փորձում էր հյուրերի ու հանդիսատեսի տրամադրությունը տոնական դարձնել: Նրա խոսքերով՝ մարտի 8-ին եթերից ոչ միայն շնորհավորելու է, այլեւ արդեն որոշել է, թե ում ինչ է նվիրելու:). “Թեեւ անպայման չէ, որ տոն լինի, հենց երեկ մամայիս նվեր եմ արել, որը կարող է ավելին լինել, քանի տոն օրվա նվերը: Նրան շատ նվերներ եմ արել, բայց ինձ չի հիշեցնում դրանց մասին, երեւի չի տպավորվել կամ էլ ինձ չի ուզում ասի դրա մասին:): Մարտի 8-ի նվերն էլ եմ պատրաստել, ցանկը համալրված է նաեւ մեր հարսիկով, իսկ իմ սրտում գտնվողի մասին կլռեմ. առանց մեկնաբանությունների:)”:

Արսեն Սաֆարյանը



Արսեն Սաֆարյանը հիշում է

Արսեն Սաֆարյանն ասել է, որ իր նվերները կնոջն ուրախացնում են:).“Որպես կանանց տոն ընդունում եմ մարտի 8-ը, չնայած` հիմա կա նաեւ ապրիլի 7-ը: Մարտի 8-ին կնոջս հաստատ մի բան կնվիրեմ, դեռ չեմ մտածել, բայց իր սրտով մի նվեր կգտնեմ: Եթե շուտ ասած է լինում, հիշում եմ, տոնի առիթով նվիրում եմ: Դեռ չի եղել, որ իմ նվերը նրան չուրախացնի”:

Էրիկը


Էրիկը ծաղիկներ նվիրել չի սիրում

Էրիկի կարծիքով՝ տղամարդիկ են տոն դարձնում գեղեցիկ սեռ ներկայացուցիչների օրը.“Մարտի 8-ը նրանց համար է, որոնք մոռանում են կանանց շնորհավորել: Երեւի մեր աղջիկներն ամենալավն են. մեզ մոտ մեկամսյակ է լինում:)”:

Նվերների հարցում երգիչը դեռ չի կողմնորոշվել, նշեց, որ ծաղիկ նվիրել չի սիրում, նախընտրում է մնայուն ու հիշվող նվերներ.“Բոլոր ծաղիկները սիրուն են, բայց հնարավոր է` իմ ճաշակով ընտրածս տվյալ մարդուն դուր չգա, ստիպված ասի՝ շատ լավն է: Իսկ օրինակ՝ մայրիկիս համար փոքր ժամանակ իմ ձեռքով բացիկ էի պատրաստել, վրան էլ թղթից ծաղիկներ էի սարքել, մինչեւ հիմա պահում է: Այդ ժամանակ ինչ զգացել էի, անկեղծ գրել էի, մամայիս համար ամենահիշարժան նվերն է, չնայած` հիմա էլ տարբեր առիթներով նվերներ անում եմ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW