×


«Գրեմմի 2026»-ի ինտրիգները. շփոթված Շերը, վարտիքով Բիբերը եւ կիսամերկ Ռոուն

68-րդ «Գրեմմի»-ի հաղթողներին արդեն ներկայացրել ենք, հիմա էլ կպատմենք մրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցած ուշագրավ մի քանի միջադեպի մասին: 

Առաջինը վերաբերում է Շերին: Սոցցանցերում քննարկվում է 79-ամյա երգչուհու պահվածքը բեմում, որն, իհարկե, հումորային էր. կարիերայի մասին երկար ելույթից հետո նա շրջվել է եւ ուղղվել դեպի կուլիսները, մինչդեռ պետք է հայտարարեր «Տարվա լավագույն երգ» անվանակարգի հաղթողի անունը: Հաղորդավար Թրեւոր Նոան Շերին հուշել է այդ մասին, ինչից հետո նա արագ վերադարձել է բեմ: 


Շերը սկզբում փորձել է հաղթողի անունը կարդալ հուշարար էկրանին, հետո հասկացել է, որ պետք է բացի իր ձեռքում եղած ծրարը: Նա հայտարարել է սոուլ երգիչ Լյութեր Վանդրոսի անունը, որը մահացել է 20 տարի առաջ։ Մրցանակին արժանացել են Քենդրիկ Լամարն ու SZA-ն՝ Լյութեր Վանդրոսին նվիրված համանուն երգի համար:



Աննկատ չի անցել կարմիր գորգին Չապել Ռոունի հայտնվելը: Նա փոքր-ինչ զարմացրել է լուսանկարիչներին իր էքստրավագանտ կերպարով: 27-ամյա երգչուհին երեկոյի համար ընտրել էր Mugler-ի թափանցիկ զգեստ՝ ոգեշնչված Թիերի Մյուգլերի 1998 թվականի հավաքածուից։ Արհեստական փիրսինգների թեման այսօր դեռ շատ կքննարկվի:  



Սոցիալական ցանցերում Չապելին արդեն անվանում են «Բիանկա 2.0»՝ համեմատելով Քանյե Ուեսթի կնոջ հետ, որը նախորդ տարվա «Գրեմմի»-ի մերկ հյուրն էր


Վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ «Գրեմմի»-ի բեմում ելույթ է ունեցել Ջասթին Բիբերը: Ինչպես կտեսնեք լուսանկարներում, նա եւս երկար ու մանրակրկիտ ընտրել է իր բեմական հագուստը: 


Երկրպագուները քննարկում են երգչի պահվածքը կարմիր գորգին՝ համարելով, թե անտարբեր է եղել կնոջ՝ Հայլիի հանդեպ: Բացի այդ, շատերը նկատել են, թե ինչպես է նա անհաջող արձագանքել հաղորդավարի անմեղ կատակներին: 



Արարողության ժամանակ աչքի է ընկել նաեւ Մայլի Սայրուսը: Ասում են՝ «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում հաղթանակը Լեդի Գագային զիջելուց հետո նա շատ է տխրել եւ նույնիսկ չի ծափահարել, երբ Գագան մրցանակը ստանալու համար բեմ է բարձրացել: Սայրուսն արարողությանը եկել էր փեսացուի՝ Մաքս Մորանդոյի հետ։


Ուշադրություն է գրավել նաեւ Gesaffelstein անունով հայտնի ֆրանսիացի երաժիշտ, դիջեյ Մարկ Լեւիի սեւ դիմակը: Նա «Գրեմմի» է ստացել Լեդի Գագայի «Abracadabra»-ի ռեմիքսի համար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW