Լոս Անջելեսում կիրակի երեկոյան տեղի է ունեցել 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: Երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումն այս անգամ բավական քաղաքականացված է անցել, հայտնում է BBC-ն: Հաղթողներն ու հյուրերն իրենց բողոքն են արտահայտել ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ոստիկանության գործողությունների դեմ, որոնց հետեւանքով վերջին շաբաթներին սպանվել է երկու ցուցարար:
Մրցանակների քանակով առաջատար է դարձել Քենդրիկ Լամարը, որը հաղթել է 5 անվանակարգում՝ ներկայացված լինելով 9-ում: Արդյունքում ռեփերն այժմ ունի 26 «Գրեմմի» եւ այդ ցուցանիշով գերազանցում է Ջեյ Զիին, որի մրցանակների թիվը 25 է: «Լավագույն ռեփ ալբոմ»-ն (GNX) ու «Տարվա ձայնագրություն»-ը (Luther) 38-ամյա Լամարինն են:
7 անվանակարգում ներկայացված Լեդի Գագան «Գրեմմի» է ստացել «Լավագույն փոփ վոկալ ալբոմ»-ի (Mayhem), «Լավագույն երգ»-ի, «Լավագույն պարային ձայնագրության» (Abracadabra) եւ «Լավագույն ռեմիքս»-ի համար:
Բեդ Բաննիի «Debí Tirar Más Fotos»-ը տարվա ալբոմ է ճանաչվել։ «Գրեմմի»-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ իսպանալեզու ալբոմն արժանանում է գլխավոր մրցանակին: Պուերտոռիկացի ռեփերը ռեգետոն ոճի ալբոմի համար մրցանակը ստանալիս էմոցիոնալ քաղաքական ելույթ է ունեցել:
Բիլլի Այլիշը, որը «Գրեմմի» է ստացել «Wildflower»-ի համար («Լավագույն երգ»), նույնպես պայքարելու կոչ է արել:
«Գրեմմի 2026»-ի մթնոլորտը կարող եք զգալ Reuters-ի լուսանկարներում: Առանձնացրել ենք հետաքրքիր մի քանի կադր:


×
126







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: