×


Անդրեն փոխե՞լ է մասնագիտությունը :)

Անդրեն հայրենի Արցախում է եւ օրերս, “զինված” աշխատանքային գործիքներով, ընկերների հետ գնացել է մաքրելու Վանք գյուղի մոտակայքում վերջերս հայտնաբերված Պառավաձոր վանքի տարածքը: Երգիչը BRAVO.am-ին  նախաձեռնության մանրամասներն է պատմել եւ լուսանկարներ է տրամադրել, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Անդրեն ընկերների հետ մաքրել է Պառավաձոր վանքի տարածքը


“Տատիկս փոքր-ինչ վատառողջ էր, հավանաբար, կարոտի պատճառով, եւ ընտանիքով եկել էինք իր մոտ` Ստեփանակերտ:): Ես նաեւ Գանձասար գնացի` այցելելու ընկերոջս` Գուրգեն Հայրապետյանին, որից էլ տեղեկացա Պառավաձորի մասին: Ասաց, որ, ցավոք, 12-րդ դարի այդ կառույցի ավերակներն են մնացել: Թփուտներով պատված արահետը բացել էին 15 օրվա ընթացքում, նաեւ պլանավորում էին մաքրել վանքի տարածքը: Առաջարկեց մասնակցել աշխատանքներին, ես էլ սիրով համաձայնեցի”,-պատմել է Անդրեն:

Երգչի խոսքով` իրենց համար որպես ուղեցույց են ծառայել 19-րդ դարի արցախցի գրող, հնագետ, ազգագրագետ եւ եպիսկոպոս Մակար Բարխուդարյանի փոխանցած տեղեկությունները Պառավաձորի մասին. “Նա իր “Արցախ” կոչվող գրքում, ներկայացնելով նաեւ այս վանքի անմխիթար վիճակը, գրել էր, որ կան հարուստ մարդիկ, ովքեր կարող են նպաստել մեր արժեքների վերականգնմանը, բայց չեն անում, եւ այդ խնդրանքով դիմում է նրանց, ովքեր հիմա կարդում են այդ տողերը”:  

Անդրեն ընկերների հետ մաքրել է Պառավաձոր վանքի տարածքը


“Վանքի տանիքն ու շուրջբոլորը մաքրել ենք փտած ծառերից, մամուռներից… Խաչքարեր ենք գտել, տարբեր քարեր, որոնք, հավանաբար, վանքի պատերից են պոկվել: Մենք դրանք կոկիկ շարել ենք, որ հետագայում գան մասնագետներն, ուսումնասիրեն, վերականգնեն: Բնությունը, ծառերը “թաքցրել” էին Պառավաձորն` այն դարձնելով անտեսանելի… Այսպես գոնե կիմանան այս վայրի մասին, զբոսաշրջիկներ կայցելեն”,-BRAVO.am-ին ասել է Անդրեն:

Անդրեն ընկերների հետ մաքրել է Պառավաձոր վանքի տարածքը


Երգիչը, ինչպես նշել է, սիրտը ոգեւորությամբ է լցված, ու ընկերներով նախատեսում են շարունակել սկսած գործը` չսահմանափակվելով լքված մեկ վանքի հետ կապված աշխատանքներով.“Փորձելու ենք մարդկանց հետաքրքրությունն էլ շարժել: Որպես հայտնի մարդ` ես այսօր այդ հնարավորությունն ունեմ եւ բարձրաձայնելու եմ մեր անտեսված արժեքների մասին: Այնպիսի տպավորություն ունեի, թե Պառավաձորը դարերից եկած մի զրույց է վարում ինձ հետ… Ես այնտեղ էի որպես արցախցի, աշխատավոր եւ ոչ որպես երգիչ”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Անդրեն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW