×


Անդրեն, ԴերՀովան, Վաչեն, Հրաչն ու Անդրե Սիմոնյանը` աղի բլիթի եւ իրենց երազների մասին

BRAVO.am-ը երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի օրը ներկայացրեց` ի՞նչ երազ են տեսել եւ ո՞վ է եղել այն ասպետը, որը, մի բաժակ ջուր է առաջարկել հայ երգչուհիներին:): Այսօր պարզել ենք, թե ինչ կարծիք ունեն աղի բլիթի մասին հայկական շոու-բիզնեսի տղաները:
 

Անդրեն


Անդրեն ուզում  է ամեն օր սիրո տոն լինի

Անդրեն մեզ հետ զրույցում խոստովանել է, որ երբեք չի կերել աղի բլիթ ու չի հավատում այս ավանդույթին. “Ինձ համար նորմալ երեւույթ չի, նամանավանդ, երբ հասուն մարդիկ են դրան հավատում”: Երգիչը գերադասում է, որ սիրո տոնը լինի ոչ թե տարվա մեջ մեկ, այլ ամեն օր:

ԴերՀովան (Լուսանկարը` Արթուր Վարդանյանի)


ԴերՀովան  աղի բլիթի փոխարեն աղի ձողիկներ է կերել:)

ԴերՀովան նշել է, որ աղի բլիթի ավանդույթի մասին վերջերս է իմացել. “Հիմա կծիծաղեք, որ ասեմ... Տանը աղի բլիթ չկար, դրա փոխարեն աղի ձողիկներ եմ կերել ու երազումս մի քանի հոգու հետ ազգային հարցեր էինք քննարկում: Ոչ ոք էլ ինձ ջուր չի բերել իմ երազում”:

Անդրե Սիմոնյանը


Անդրեին ջրի փոխարեն գազ էր հարկավոր :)

“The Beautified Project” խմբի հիմնադիր եւ վոկալիստ Անդրե Սիմոնյանն աղի բլիթի գիշերը տուն է վերադարձել Միացյալ Նահանգներից` հանդիպելով ոչ այնքան հաճելի երեւույթի. “Տանս գազն անջատել էին, ես էլ ամբողջ գիշեր մրսել եմ ու չեմ քնել: Ինձ թվում է, եթե երազումս  որեւէ մեկին հանդիպեի, ջրի փոխարեն գազ կխնդրեի:): Կատակը մի կողմ, կարծում եմ` աղի բլիթի ավանդույթը հետաքրքիր է, բայց ես նման բաներից հեռու եմ”:

Վաչե Թովմասյանը


Վաչեն գերադասել է  “մարդավարի  քնելը”

Վիտամինցի Վաչե Թովմասյանն էլ BRAVO.am-ին ներկայացրել է աղի բլիթ չուտելու իր պատճառը. “Չեմ կերել, քանի որ նախորդ փորձը ձախողվել է ոչ միայն երազում ինչ-որ մեկին ջուր մատակարարելուց տեսնելու, այլեւ մարդավարի քնելու առումով”: Ի դեպ, Վաչեի` աղի բլիթ ուտելու այդ փորձը եղել է 9-ը տարի առաջ:):
 

Հրաչ Մուրադյանը


Հրաչ Մուրադյանը չի՛ կերել, չի՛ հավատում

Հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանը եւս չի հավատում աղի բլիթի խորհրդին: Մեզ հետ զրույցում Հրաչն ասել է հետեւյալը. “Չեմ կերել, չեմ հավատում եւ, ցավոք, տեսածս երազները չեմ հիշում:)”:
 
Մեր ընթերցողներին առաջարկում ենք մեկնաբանությունների հատվածում կիսվել աղի բլիթ ուտելու ու դրա հետեւանքների հետ կապված սեփական փորձով;): 

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW