×


Անի Դաշյան.«Նա ամենասիրունն է ու ամենահամովը:)»

Երեք ամիս է՝ Անի Դաշյանը վայելում է մայրության բերկրանքը: Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ առաջնեկի՝ Ռոբերտի ծնունդն ամբողջովին փոխել է իր կյանքը:

Անի Դաշյանը


Կյանքիս ռիթմը 180 աստիճանով փոխվել է: Չգիտեմ` շաբաթվա որ օրն է, ամսի քանիսն է:): Ինձ բացառապես նվիրել եմ երեխայիս խնամքին:

Չեմ սիրում ինքս ինձ գովել. թե ինչպիսի մամա եմ, դեռ վաղ է ասել: Այդ մասին կխոսի որդիս՝ տարիներ անց: Իսկ թե ինչպիսի տնային տնտեսուհի եմ, ճիշտ կլինի հարցնեք ամուսնուս: Չեմ սիրում ինքս ինձ գնահատականներ տալ:

Լյուդվիգը հոգատար ամուսին եւ ուշադիր հայր է: Նա ամեն ինչ անում է, որ ես ու երեխաս ոչ մի բանի պակաս չունենանք: Ամբողջ օրն աշխատանքով է զբաղված: Հենց ազատ ժամանակ է ունենում, օգնում է երեխայի խնամքի հարցերում:

Անի Դաշյանն՝ ամուսնու հետ


Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան լավագույնն է, ես էլ բացառություն չեմ. այնպես որ, ինձ համար իմ որդին ամենասիրունն է, ամենահամովը, ամենախելացին:):  Իսկ հետագայում նրա արժանիքների մասին կխոսեն նրան շրջապատող մարդիկ:

Յուրաքանչյուր ամսվա նրա ծնվելու օրը մեզ համար տոնական է:
Հատուկ պատրաստություններ չենք տեսնում. բոլորով փչում ենք նրա համար պատրաստած տորթիկի մոմերն ու որպես հաճելի օրվա գեղեցիկ հուշ՝ լուսանկարվում:

Մինչեւ հիմա նրա խնամքի հարցում մայրս էր ինձ օգնում: Ցավոք, նա շուտով պետք է վերադառնա Հայաստան: Շատ դժվար կլինի առանց նրա:

Անի Դաշյանի որդին


Երկուսս էլ Հայաստանում ապրելու ցանկություն ունենք: Շատ եմ կարոտում ընտանիքիս անդամներին, ընկերներիս, աշխատանքս, Երեւանս, մի խոսքով՝ ամեն ինչ:

Հաղորդավարուհին պատմել է ամուսնական կյանքի մասին Շատ եմ սիրում աշխատանքս, այն իմ ապրելակերպն է, իսկ ապրելակերպից անհնար է հրաժարվել: Շատ ծրագրեր կան, որոնք իրականացման ճանապարհին են, միայն մի փոքր ժամանակ է պետք:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Դաշյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW