Աննա Բաբայանի՝ Երեւան այցի մասին արդեն պատմել ենք: Իսպանացի Անտոնիո Մենենդեզի հետ ամուսնությունից հետո Բարսելոնայում բնակություն հաստատած մոդելը հայրենիքում դստեր հետ հանգստանալուց բացի հասցրել է նաեւ մի շարք լուսանկարահանումների մասնակցել: Իր նոր ֆոտոշարքը նա տրամադրել է BRAVO.am-ին:
Աննա Բաբայանը
«Այս անգամ համագործակցել եմ Միքայել Գալաջյանի հետ: Ամեն տարի այցերիս ժամանակ միշտ որոշում էինք նկարահանումն իրականացնել, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում: Այս անգամ խոստացա անպայման ժամանակ գտնել, եւ մեկ օրում, ավելի ճիշտ՝ մի քանի ժամում, տարբեր կերպարներ ստացանք»,-ասել է նա եւ հավելել, որ ֆոտոշարքի թեմաներն առաջարկել է լուսանկարիչը:
Աննա Բաբայանը
Միասին քննարկել եւ ընտրել են այն կերպարները, որոնք մոդելն ավելի է հավանել:
Աննայի խոսքով՝ ինքն էլ չէր սպասում, որ միեւնույն դիմահարդարմամբ ու վարսահարդարմամբ հնարավոր կլինի տարբեր կերպարներ ստանալ: Նշում է՝ հայկական թեմատիկայով սա իր առաջին ֆոտոշարքն է:
Մոդելը կարծում է՝ համագործակցությունը ստացվել է: Իսկ լավ արդյունքի համար կարեւորում է նաեւ աշխատանքային հաճելի մթնոլորտը:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Միքայել Գալաջյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: