Էմմին ընտանեկան ալբոմը հարստացրել է որդնիների հետ գեղեցիկ լուսանկարներով: Կադրերում երգչուհին, Դանիելը եւ Մարտինը սպիտակ ու կարմիր հագուստով են, գրկախառնված եւ շատ ջերմ:
Մայիսի երկրորդ կիրակի օրը Միացյալ Նահանգներում նշվում է մայրերի տոնը, եւ լուսանկարների հեղինակը ֆոտոշարքի իրականացումն այսպես է մեկնաբանել. «Մայրերի օրը մոտենում է, ու այն նշելու լավագույն ձեւը միասին նվիրական պահերը հավերժացնելն է»:
Посмотреть эту публикацию в Instagram
Դանիելը եւ Մարտինը առանձին էջ ունեն Ինստագրամում, որտեղ ծնողները ներկայացնում են նրանց առօրյան: Մարտինն, օրինակ, բասկետբոլի սիրահար է ու հաճախում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության մարզումներին: Նա նաեւ շախմատով է զբաղվում:
Իսկ Դանիելը հաճախում է թենիսի պարապմունքների:
Լուսանկարները՝ hannaphotography.la


×
3,809





