×


Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմի պրեմիերային

Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմի պրեմիերան եւ հայտնի հյուրերը

«Անիկո»՝ այսպես է կոչվում դերասանուհի Աննա Հարությունյանի սցենարով եւ ռեժիսուրայով նկարահանված նոր ֆիլմը, որի պրեմիերան երեկ էր՝ «Մոսկվա» կինոթատրոնում: BRAVO.am-ը ներկա է եղել ֆիլմի մեծ պրեմիերային, լուսանկարել հայտնի հյուրերին եւ զրուցել Աննայի հետ:

Դերասանուհին մեծ էկրան է բարձրացրել մի աղջկա պատմություն, ինչպես ինքն է նշում՝ «Անիկոն» ինքնակենսագրական բնույթ ունի. «Իմ մանկության հուշերն ես տեղավորել եմ 50 րոպեի մեջ, փաստորեն՝ իմ մանկությունը 50 րոպե է տեւել»,- նշել է Աննան եւ ավելացրել, որ ֆիլմն իր ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետի դիպլոմային աշխատանքն է:

Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմի պրեմիերային


«Յուրաքանչյուր ստեղծագործող սկսում է իր ակունքներից, հետո, եթե իրոք շնորհալի է, անցնում է ազգային ակունքներին: «Անիկոն» ինքնակենսագրական բնույթ է կրում, բայց, այդուհադերձ, բոլորինս է. համենայնդեպս՝ այսօրվա պրեմիերայից հետո շատերն այդ կարծիքը հայտնեցին: Մեզ համար շատ կարեւոր եւ գնահատելի էր այդ հույզը արթնացնել հանդիսատեսի սրտում»:

Աննայից հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք ինքն էլ ֆիլմի հերոսուհու նման չարաճճի է եղել փոքր տարիքում. «Իրականում՝ այո՛, բայց դա այնքան չարաճճիություն չէր, որքան ես ուզում էի իմ աշխարհը ստեղծել, ինչպես Անիկոն է փորձում իր անհետաքրքիր օրը լցնել, որը չարաճճիություն է դիտվում: Բայց երբ սկսեցի գրականության հեքիաթային աշխարհը բացահայտել, ամեն ինչ փոխվեց իմ կյանքում, առօրյա չարաճճիությունները պասիվացան, եւ ես սկսեցի գրականության հրաշք հերոսների եւ պատմության հետ ծանոթանալ»:

Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմի պրեմիերային


Ֆիլմի նկարհանումները տեղի են ունեցել Գառնիում եւ Երեւանում, տեւել են, ինչպես Աննան է ասում, 15 երջանիկ օր: «Ստեղծագործելը ինքնանպատակ չէ, եւ կարեւոր է, երբ քո մտահղացմամբ վարակվում է ամբողջ թիմը, մարդիկ, ովքեր առանց որեւէ ակնկալիքի, նվիրումով աշխատեցին եւ այսօր իրենց գնահատականը ստացան հանդիսատեսի կողմից: Միշտ երախտապարտ եմ լինելու նրանց»,- նշել է նա:

Գլխավոր դերում դերասան Դավիթ Հակոբյանն է, ով ներկայանում է պապիկի կերպարով եւ, ինչպես ֆիլմի վերջում հատուկ տողով նշվում է, այն նվիրում է մեր պապերին: Գլխավոր հերոսուհուն եւ նրա ընկերոջը մարմնավորել են Նարե Մնացականյանն ու Արա Սիմոնյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Հերմինե Ստեփանյանը, Դավիթ Հարությունյանը, Աննա Հարությունյանը, Արմեն Քուշկյանը եւ այլք:

Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմի պրեմիերային


Աննա Հարությունյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նաեւ, որ ֆիլմը մրցանակի է արժանացել Կազանում կայացած «Զիլանդ» փառատոնի շրջանակներում:

Դերասանուհի-ռեժիսորը չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլոր-բոլորին՝ թե ստեղծագործական, թե տեխնիկական կազմին եւ թե գառնեցիներին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport