«Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանը մի քանի օր է` հիվանդանոցում է: 69-ամյա երաժիշտը ինսուլտ է ստացել:
BRAVO.am-ի տեղեկություններով` երգչի վիճակը կայուն ծանր է: Ըստ բժիշկների՝ առողջության վերականգնման համար երկարատեւ ստացիոնար բուժում է հարկավոր:
«Մենք լիարժեք երջանիկ կլինենք այն ժամանակ, երբ մեր ծնողները լինեն առողջ ու մեր կողքին: Մեր սիրելի ու անփոխարինելի հայրիկ, պապիկ, մեր ուժ, շուտ առողջացիր ու վերադարձիր տուն: Քո թոռնիկներն ու մենք քեզ շատ ենք կարոտել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Արեւիկ Ալավերդյանը:
Սարգիս Ալավերդյանը` կնոջ եւ թոռնուհու հետ
BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում է ցանկանում Սարգիս Ալավերդյանին:
BRAVO.am
Լուսանկարները` Ալավերդյանների արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: