×


Ռոբերտ Փեթինսոնը նոր Ջեյմս Բոնդն է. նա 3 ֆիլմի պայմանագիր է կնքել

Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի հերթական մասում 007 գործակալին մարմնավորելու է 40-ամյա Ռոբերտ Փեթինսոնը: 

Ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյովը Variety-ի հետ զրույցում մեկնաբանել է իր ընտրությունը՝ շնորհակալություն հայտնելով քասթինգին մասնակցած բոլոր դերասաններին. «Մենք շրջապատված էինք բացառիկ տաղանդներով, բայց միայն մեկ 007 գործակալ կարող է լինել: Անչափ ուրախ եմ ողջունել Ռոբերտ Փեթինսոնին՝ որպես նոր Ջեյմս Բոնդ։ Նա մարմնավորում է 007-ի ոգին՝ միաժամանակ կերպարին հաղորդելով միանգամայն նոր շունչ»։



Փեթինսոնը խոստովանել է, որ շատ է հուզվել՝ ստանալով այդ դերը. «Ջեյմս Բոնդը կինոյի պատմության ամենանշանավոր կերպարներից մեկն է, եւ գործակալ 007-ի դերը ստանձնելը ողջ կյանքիս մեծագույն պատիվն է»։

Variety-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փեթինսոնը դերն ստացել է իր վերջին ֆիլմերի՝ «Դրամա»-ի եւ «Ոդիսական»-ի կինովարձույթում գրանցած հաջողությունների շնորհիվ։ Դերասանի հետ պայմանագիրը նախատեսում է երեք ֆիլմի նկարահանում։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от The Film Enthusiast (@thefilmthusiasts)

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքը հիմնված է Յան Ֆլեմինգի վեպերի վրա, որոնք պատմում են բրիտանական հետախուզության գործակալ 007-ի առաքելությունների մասին: 

Ընդհանուր առմամբ, Բոնդի մասին նկարահանվել է 25 ֆիլմ: Նրան մարմնավորել են հայտնի դերասաններ Շոն Քոններին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը եւ Դենիել Քրեյգը։ Բոնդի դերը ստանձնելիս ամենաերիտասարդը 29-ամյա Ջորջ Լեյզենբին է եղել, իսկ տարիքով ամենամեծը՝ 44-ամյա Ռոջեր Մուրը։

Կարդալ ավելին

Quality Sign BW