Անջելինա Ջոլին եւ Բիլի Բոբ Թորնթոնն ամուսնալուծվել են մի քանի տարի առաջ: Նախկին զույգի հարաբերությունները մինչ օրս էլ բարիդրացիական են:). համենայնդեպս, դերասանները միմյանց հասցեին հրապարակավ երբեւէ վատ չեն արտահայտվել:
Անջելինա Ջոլին եւ Բիլի Բոբ Թորնթոնը
Շուտով Բիլի Բոբի երկրպագուները կկարողանան ընթերցել “The Billy Bov Tapes: A Cave Full of Ghosts” կենսագրական գիրքը, որի առաջաբանը համաձայնել է գրել հենց Անջելինա Ջոլին: “Բիլի Բոբ Թորնթոնը հումորի անհավանական զգացում ունի. ցանկացած մարդու կարող է ծիծաղեցնել: Բացի այդ, նա մեծ ու բարի սիրտ ունեցող մարդ է’’,- գրել է դերասանուհին իր նախկին ամուսնու մասին:
Ջոլին նաեւ նշել է, որ Բիլի Բոբն իրեն գրավել է իր էքսցենտրիկությամբ. “Նա խենթ մաթեմատիկոսի պես անդադար զբաղված է հաշվարկներով ու կանխատեսումներով: Շատ մարդիկ հանգիստ ապրում են՝ ուշադրություն չդարձնելով իրենց ներքին ձայնին, բայց Բիլին այդ մարդկանցից չէ, եւ իրեն սիրում ենք հենց դրա համար: Համոզված եմ՝ առանց Թորնթոնի այս աշխարհը ձանձրալի կլիներ’’:
Անջելինա Ջոլին եւ Բիլի Բոբ Թորնթոնը
Ի դեպ, դերասանը բազմիցս նշել է, որ փոշմանել ու ինքն իրեն է մեղադրում Ջոլիի հետ սիրային կապերը խզելու համար. “Մենք հիասքանչ ամուսիններ էինք, բայց ես վախկոտությանս պատճառով ամեն ինչ փչացրի: Կարծում էի՝ լավը չեմ Էնջիի համար: Հենց այդ պատճառով ենք բաժանվել, այլ պատճառ չկա: Մենք երբեւէ չենք ատել միմյանց: Նա մեկ բան էր ուզում կյանքից, ես` մեկ այլ’’:
Անջելինա Ջոլին եւ Բիլի Բոբ Թորնթոնը
Դերասանը նաեւ ավելացրել է, որ Անջելինայի հետ ամուսնության առաջին շրջանում ինքն ավելի հայտնի է եղել: Հետագայում դերասանուհին մեծ վերելք է ապրել կարիերայում, ինչն էլ փչացրել է զույգի հարաբերությունները: Բիլի Բոբ Թորնթոնի խոսքերով, հանրությունը եւս ճնշել է իրեն՝ պնդելով, թե արժանի չէ այս տաղանդավոր գեղեցկուհուն:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: