×


Աստղիկի եւ Նարբեի ընտանեկան նոր ֆոտոշարքն ու սպասումը

Հաշված օրեր են մնացել, որ Աստղիկ եւ Նարբե Պողոսյանները երկրորդ անգամ զգան ծնող լինելու հաճույքը: Հղիության վերջին ամսում գտնվող դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ապագա բալիկի մասին, նաեւ տրամադրել ընտանեկան նոր ֆոտոշարքը:

Ինչպես հայտնել էինք ամիսներ առաջ, զույգի երկրորդ երեխան աղջիկ է:

Աստղիկ Պողոսյանը


«Մենք պատրաստ ենք եւ ամբողջ ընտանիքով սպասում ենք մեր տան չորրորդ անդամին»,-նշել է դերասանուհին եւ ասել, որ առավել անհամբեր է որդին` Մոնթեն.«Տղաս ուզում էր եղբայր ունենալ եւ ասում էր, որ ցանկանում է նրա հետ կոպիտ խաղալ: Այժմ, երբ գիտի, որ քույր է ունենալու, կրկին սպասումը մեծ է. նրան ասել էի, որ Ամանորից հետո քույրիկը կծնվի, հիմա տոներն անցել են, եւ նա առավել անհամբեր է»:

Աստղիկի խոսքով` Նարբեն եւս շատ երջանիկ է եւ կարծում է` աղջիկը պապայի բալիկն է.«Նա մտածում է, որ իր եւ դստեր հարաբերությունները միանգամայն այլ են լինելու, ավելի յուրահատուկ»:

Շուտով կծնվի Նարբեի եւ Աստղիկի երկրորդ երեխան


Երիտասարդ մայրիկը առայժմ չի պատկերացնում երկու բալիկների խնամքի բարդությունները.«Բայց ի տարբերություն առաջին հղիության եւ առաջին անգամ մայր դառնալուն, այս անգամ ուժերիս վրա շատ վստահ եմ եւ կարծում եմ՝ կկարողանամ ամեն բան ճիշտ կազմակերպել ու հասցնել»:

Այս հղիության ընթացքում Աստղիկն անդադար աշխատել է: Ասում է՝ աղջիկը շատ ակտիվ է լինելու. միայն 20 անգամ ինքնաթիռ է նստել:):

Դերասանուհուն մաղթում ենք բարի ազատում եւ առողջ բալիկ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վահե Ստեպի
Դիմահարդար` Լուսինա Թելոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW