BRAVO.am-ը պատմել է, որ հուլիսի 7-ին ծնվել է Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի երկրորդ երեխան: Երգչուհին ամուսնուն դուստր է պարգեւել: Աղջնակին անվանակոչել են Էլիզաբեթ: Այսօր արդեն ներկայացնում ենք փոքրիկի առաջին լուսանկարը:
Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի դուստրը
5 ամսական Էլիզաբեթի լուսանկարը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է երջանիկ հայրիկը.“Ասում են` ինձ է նման: Իմ կյանքի կարեւոր ձեռքբերումները ընտանիքս, զավակներս եւ սիրելի աշխատանքս են”,-մեզ հետ նախորդ զրույցում նշել էր դերասանը:
Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանը` իրենց որդու` Հենրիի հետ
Ավոյի խոսքերը հաստատել է սիրելի կինը.“Նա ավելի շատ ամուսնուս եւ որդուս է նման”:
Հիմա ժամանակիս մեծ մասն ընտանիքիս հետ եմ անցկացնում, աղջկաս խնամքով եմ զբաղվում”: Նշենք, որ զույգի առաջնեկը` Հենրին, 6 տարեկան է:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: