Ավրաամ Ռուսսոյին անդրադարձել ենք 2011-ին կատարած երեւանյան այցի ժամանակ, երբ հայտնի երգիչը մերձերեւանյան խաղատներից մեկում համերգից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ պլաններից, ինչպես նաեւ հայկական ծագման ու ընտանիքի մասին է խոսել:
Ավրաամ Ռուսսոն կնոջ` Մորելայի հետ
Ռուսաստանում ժամանակին մեծ ճանաչում ձեռք բերած սիրո երգչի կյանքի վերջին իրադարձություններով օրերս հետաքրքրվել է “Էքսպրես գազետա”-ն, որին Աբրահամը հայտնել է` Գերմանիայում է համերգներով հանդես եկել եւ ջերմ ընդունելության է արժանացել:
“Երկրպագուհիներիցս այնքան նվերներ եմ ստացել` օծանելիք, ծաղիկներ, շոկոլադ… Հիմա ստեղծագործական վերելք եմ զգում: Պետք է համագործակցեմ նաեւ Վիկտոր Դրոբիշի հետ”,-նշել է Ռուսսոն:
Ավրաամ Ռուսսոն
Երգիչը հայտնել է նաեւ, որ ավարտին է հասցնում Նյու Ջերսիում իր տան շինարարությունը. “Քանի որ օլիգարխ չեմ, աշխատում եմ, վաստակածս էլ ամեն ամիս ներդնում տան աշխատանքների մեջ”:
Ավրաամ Ռուսսոն նշել է, որ կյանքից պետք է գոհ լինել, անհրաժեշտ է նաեւ կարողանալ գոհացնել կնոջը:): Երգիչը զրուցի ընթացքում ինտիմ թեմաներ էլ է շոշափել` ասելով հետեւյալը. “Սեքսը հասկացող մարդկանց համար է: Իսկական սեքս կարող է պարգեւել միայն իսկական տղամարդը: Պետք է զուգընկերուհուդ մեծ հաճույք պարգեւես, իսկ դու հաղթող դուրս գաս: Կինը պետք է ոչնչացվի անկողնում”:
Ավրաամ Ռուսսոն կնոջ` Մորելայի հետ
Ռուսոն հայտնել է, թե իր կյանքում բազմաթիվ կանայք են եղել, որոնցից ոչ ոք չի ցանկացել հեռանալ իրենից. “Գլխիս մազերի չափ… բայց երիտասարդ տարիքում: Հիմա ավելի քիչ… Ես նրանց տվել եմ այն ամենը, ինչ ունեմ”
Մարտի 8-ի կապակցությամբ երգչի խոսքն էլ սա է. “Թանկագին կանայք, ես ձեզ սիրում եւ հարգում եմ”:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ armrusso.nm.ru-ի
Աղբյուրը` EG
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: