Փոփ-ռոք ոճում հանդես եկող երգչուհի Արեւիկ Ալավերդյանը Փարիզից օրերս է վերադարձել: Ֆրանսիայի մայրաքաղաքում Նոր տարին նշելու հրավերը նա ստացել էր ապագա ամուսնուց:). “Դեռ մինչ նշանադրությունը պլանավորել էինք, որ 2012-ը դիմավորելու ենք միասին: 20 օր մնացի այնտեղ. երջանիկ օրեր էին, բայց շուտ անցան”:
Արեւիկ Ալավերդյանը Փարիզում
Արեւիկը BRAVO.am-ին ասել է` Փարիզում առաջին անգամ էր. շատ է տպավորվել. “Սիրահարված եմ հետ եկել եւ շատ ուրախ եմ, որ այն իմ երկրորդ տունն է դառնալու: Այնքան գեղեցիկ էր այս քաղաքը զարդարված Նոր տարվա կապակցությամբ… Զբոսնում էի ու ինձ հեքիաթում զգում, մանավանդ, որ կողքիս էր իմ սիրելին: Անբացատրելի գեղեցիկ էր Փարիզը գիշերով, երբ տպավորություններիցս են հարցնում, պատասխանում եմ` այդ ամենը նկարագրել չի լինի, տեսնել է պետք: Իրականում շատ վայրերում չեմ հասցրել լինել, բայց շատ չեմ նեղվում, որովհետեւ ամեն ինչ դեռ առջեւում է:)”:
Երգչուհուն սիրելին դիմավորել է այսպես:). “Անհամբեր սպասում էի` երբ է օդանավը իջնելու, որ տեսնենք իրար: Ընկերների հետ էր եկել դիմավորելու` Կադիլակ մակնիշի ավտոմեքենայով: Որ ասաց, չհավատացի, բայց տեսա “կինոյից այդ մեքենան”…:): Անակնկալները շատ էին, դրանցով լեցուն էր յուրաքանչյուր օրս. գեղեցիկ նվերներ, վայրեր, շոփինգի օրեր: Վերադարձիս ինձ ասաց, որ միասին անցկացրած 20 օրվա ընթացքում հասկացել է` իսկապես թուլություն ունեմ նորաձեւության հանդեպ:)”:
Արեւկ Ալավերդյանն ապագա ամուսնու` Հայկ Շահբազյանի հետ
Արեւիկը փարիզաբնակ երիտասարդների ոճի մասին. “Շատ էի լսել, որ տեղի երիտասարդներն անճաշակ են հագնվում, բայց չէի հավատում: Երբ իմ աչքերով տեսա, հասկացա` ճիշտ էի անում, որ չէի հավատում:): Շատ “ստիլիշ” են հագնվում, միեւնույն ժամանակ` շատ հասարակ, որպեսզի հանգիստ զգան իրենց: Ամենակարեւորը, տարբերում են ցերեկվա եւ երեկոյան հագուստները”:
Սիրահարներին հավերժ կապող կողպեքների մասին:).“Լուսանկարել եմ կողպեքներով լի այդ վայրը: Սիրահար բոլոր զույգերն իրենց անուններն են գրում կողպեքների վրա եւ ամրացնում են այդ կամրջին, որպեսզի ոչինչ չբաժանի իրենց: Շատ ռոմանտիկ գաղափար է: Շատ էի ասում` գնանք ամրացնենք մեր կողպեքը, բայց չստացվեց, եւ որպեսզի շատ չնեղվեմ, Հայկն ասում էր, որ դա մեզ պետք էլ չի”:
Արեւիկ Ալավերդյանը երգչուհու իր կարիերան դադարեցնում է
Ինչո՞վ է զբաղվում Փարիզում Արեւիկ Ալավերդյանի ապագա ամուսինը. “Հայկն իր հայրիկի հետ համատեղ բիզնես ունի` իտալական ռեստորան հենց Փարիզի կենտրոնում, որտեղ էլ հիմնականում սնվում էի: Սիրելիս ծնվել է Փարիզում, իսկ Հայաստան սկսել է գալ 2005 թվականից, բայց սփյուռքահայի ընդհանրապես նման չէ: Շատ հարցեր կան, որոնց թեթեւ է նայում` եվրոպացու նման, բայց կյանքի, ընտանիքի հետ կապված հարցերում իսկական հայ տղամարդ է, ինչի համար շատ ուրախ եմ”:
“Այս տարի, տա Աստված, վերջնականապես կտեղափոխվեմ Փարիզ, Հայաստան էլ հյուրի կարգավիճակում կայցելեմ: Ես ուրախ եմ, որ ընտրյալս շատ է սիրում Երեւանը, եւ հարմար առիթի դեպքում պարբերաբար գալու ենք: Ծնողներս, իհարկե, մեկնելուս փաստից ուրախ չեն, բայց միեւնույն ժամանակ հանգիստ են, որ կողքիս այդպիսի տղամարդ կա, որը սիրում եւ գնահատում է ինձ”,- նշել է երգչուհին:
Արեւիկ Ալավերդյանը երգչուհու իր կարիերան դադարեցնում է. “Արդեն ուրիշ պլաններ ունեմ, չնայած` հիմա մասնակցում եմ համերգների”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: