×


Արեւիկ Ուդումյան.“Հարսանիքս զարմացնող ու ճչացող իրադարձություն չի լինի”

Արեւիկ Ուդումյանն օրեր առաջ նշել է 31-ամյակը: Նա տարեդարձին չի տխրում, այլ օրն իրեն է նվիրում. “Անսպասելի էր, որ դեռ կեսգիշերին ընկերներս իրարից անկախ մեր դռան զանգն էին տալիս, ամեն անգամ մտածում էի, որ էլ հյուրեր չեմ ունենա, բայց մինչեւ ուշ գիշեր նրանք ինձ զարմացնում էին”:

Արեւիկ Ուդումյանը եւ Արամ Վարդեւանյանը


Նա օրվա ընթացքում հանդիպել է մտերիմներին, իսկ երեկոյան տոնել է նշանածի` Արամ Վարդեւանյանի հետ.“Ամեն տարի տարբեր կերպ եմ նշում, այս տարի ուզում էի բոլորի հետ նշել, բայց առանձին-առանձին, այդ պատճառով, ի տարբերություն 30-ամյակիս, մեծ խնջույք չէի կազմակերպել: Այս անգամ հոգեվիճակս այնպիսին էր, որ պարզապես ուզում էի երեկոյան հանգիստ մթնոլորտում ընթրել իմ սիրելի մարդու հետ”:

Արեւիկ Ուդումյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Արեւիկը նաեւ հայտնել է, որ ամենայն հավանականությամբ այս տարի կամուսնանա.“Հարսանիքին պատրաստվելու եւ տրամադրվելու ժամանակ դեռ ունեմ: Այդ օրն ինչ-որ զարմացնող ու ճչացող իրադարձություն չի լինի, ես էլ, Արամն էլ մեր տեսակով այդպիսին չենք, պարզապես կփորձենք կազմակերպել գեղեցիկ միջոցառում, որ հյուրերը մեզ հետ ուրախանան”:

Արեւիկ Ուդումյանը


Հաղորդավարուհին շարունակում է աշխատել Հանրային հեռուստաընկերությունում, նրա խոսքով` հնարավոր է տարվա ընթացքում նոր հեռուստածրագրերով հանդես գա.“Աշխատանքային ամենակարեւոր ձեռքբերումս Լապլանդիային նվիրված նախագիծն էր, դրական արձագանքներից շատ ոգեւորված եմ: Կցանկանայի` ավելի հաճախ ստեղծել այնպիսի ծրագրեր, որոնք մարդկանց կուրախացնեն եւ բարի լիցքեր կտան”:

BRAVO.am
Լուսանկարները` Արեւիկ Ուդումյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW