×


Արմենի եւ Միլենայի որդու առաջին լուսանկարները

Արմեն Շահվերդյանի եւ Միլենա Ոսկանյանի որդին՝ Դանիելը, 40 օրականում լուսանկարահանման է մասնակցել։): Պարուհին BRAVO.am-ին է տրամադրել որդու առաջին ֆոտոշարքը, պատմել փոքրիկի եւ իրենց առօրյայի մասին։

«Մեր որդին իր ծննդով ավելի է մեզ կապել իրար»,-ասել է Միլենան եւ ավելացրել, որ տղան շատ ակտիվ երեխա է․«Բայց նաեւ խելոք է, թողնում է` գիշերները քնենք, հանգստանանք։ Ես եւ Արմենը հերթափոխով ենք պահում նրան․ գիշերը` ես, առավոտյան Արմենն է պահում, որ մի քիչ քնեմ, ուժ հավաքեմ ողջ օրվա համար։ Արմենը կատարյալ հայրիկ է եւ լավ մանկավարժ, բալիկիս բախտը իրոք բերել է, իսկ իմը չասեմ՝ ոնց է բերել։)»։

Փոքրիկ Դանիելը


Միլենան պատմել է, որ ի սկզբանե որոշել են միայն բալիկին լուսանկարել։ «Նկարահանման ժամանակ պետք է քներ փոքրիկը, բայց չէր ստացվում։ Արմենը որոշեց կիթառ նվագել, որ քնի, ու այդ ժամանակ լուսանկարիչը բռնացրեց պահը»։

Պարուհին այժմ ողջ ժամանակը տրամադրում է որդուն․«Ուզում եմ միայն բալիկիս խնամքով զբաղվել եւ նրա հետ լինել ամեն վայրկյան։ Աշխատանքի մասին այժմ չեմ մտածում, մի քիչ մեծանա, նոր կմտածեմ այդ ուղղությամբ»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մաթեւոսյան ֆոտոստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport