×


Բացահայտելով Սամվել Թոփալյանի ընտանիքը

«Գոյ» եւ «Մալյան» թատրոնների դերասան Սամվել Թոփալյանը տան կրտսերն է, երկու քույր ունի: Ծնողների, քույրերի, ինչպես նաեւ կնոջ եւ բալիկների մասին նա սիրով պատմել է BRAVO.am-ին: Դերասանը նաեւ հետաքրքիր միջադեպ է հիշել, թե ինչպես է կտրվել պատմության քննությունից:

Հայրս՝ Արմենակ Թոփալյանը, խառատ է. 50 եւ ավելի տարի աշխատել է իր մասնագիտությամբ, այժմ թոշակառու է:

Սամվել Թոփալյանի ընտանիքը


Մայրս՝ Ժանետա Պողոսյանը, մաթեմատիկայի մասնագետ է, աշխատում է դպրոցում. հանրահաշվի եւ երկրաչափության ուսուցչուհի է: Այս շրջանում էլ առցանց դասեր է անում:

Ավագ քույրս՝ Աղավնի Թոփալյանը, ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալի բաժինը: Այժմ ապրում է Ավստրալիայում, այնտեղի հայկական դպրոցում մանկական երգչախումբ ունի: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Սամվել Թոփալյանը՝ քույրերի հետ


Միջնեկ քույրս՝ Լուսինե Թոփալյանը, ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան պետական քոլեջը, դարձյալ վոկալի բաժինը: Մանկապարտեզում երգի ուսուցչուհի է: Ամուսնացած է, ունի երկու բալիկ:

Ես՝ Սամվել Թոփալյանս, դերասան եմ, աշխատում եմ թատրոնում: Ի սկզբանե դիմել եմ Ոստիկանության ակադեմիա, բայց չեմ ընդունվել. պատմության քննության ժամանակ 89-ից 86 հարցն անգիր գիտեի, բայց ինձ ընկան այն երեքը, որոնք չգիտեի: Դրանից հետո որոշեցի Թատերական ինստիտուտ ընդունվել եւ այդպես հայտնվեցի Արմեն Մազմանյանի կուրսում:

Սամվել Թոփալյանը՝ կնոջ հետ


Կինս՝ Սոնա Դավթյանը, ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը: Այժմ Երեւանի մանկապատանեկան կենտրոնի կրթական հարթակի համակարգողն է:

Երեխաներս՝ Արմենն ու Արփենը, դեռ չեն աշխատում (ծիծաղում է,-հեղ.):

Արմենն ու Արփենը


Արմենը շատ է սիրում մեքենաներ, բոլոր մակնիշներն անգիր գիտի, որոշում է, թե հաջորդն ինչ ավտոմեքենա պետք է գնեմ: Իսկ Արփենը... նրան այդ պահին ինչ ձեռք է տալիս, դա էլ անում է:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սամվել Թոփալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին