Ամերիկյան Փորթլանդ քաղաքում ամեն տարի բեղերի փառատոն են անցկացնում: Ինքնատիպ, զվարճալի ու հետաքրքիր այս միջոցառման շրջանակներում այս տարի առաջին անգամ կկայանա կինոփառատոն` նվիրված հենց բեղերին:):
Հ.Տ. Հայկոն եւ Խորեն Լեւոնյանը
Դեմքի վրա աճող մազեր ողջունող փառատոնը կկայանա մարտի 30-ին: Կինոփառատոնի շրջանակներում կներկայացվեն կարճամետրաժ ֆիլմեր, որոնց երկարությունը չի գերազանցի 8 րոպեն: Մրցույթին կարող են մասնակցել միայն այն ֆիլմերը, որոնց հիմնական թեման բեղերն են: Հաջորդ նախապայմանն էլ այն է, որ ֆիլմի գլխավոր հերոսը պետք է բեղեր կրի:
Կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը որպես մրցանակ 100 դոլարի կարժանանա: Մրցանակներ են նախատեսված նաեւ համր, արտասահմանյան լավագույն ֆիլմերի, “Բեղերի լավագույն ընտրանի’’, “Լավագույն բեղերի սափրում’’ անվանակարգերում հաղթանակած ֆիլմերի համար: Ի դեպ, փառատոնի շրջանակներում հավաքված ողջ գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով:
Բրեդ Փիթը
Ներկայացնում ենք հայ եւ համաշխարհային շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին, որոնք կյանքում կամ դերերի համար բեղեր են կրում: Բրեդ Փիթը սովորաբար սափրվում է, սակայն 2009 թվականին Քվենթին Տարանտինոյի “Inglourious Bastards’’ ֆիլմում նացիստի դեր ստանձնելու համար դերասանը հանրությանը ներկայացավ բեղերով: Դերասան Մեթ Դեյմոնը եւս ստիպված է եղել բեղեր պահել “The Informant’’ ֆիլմում դեր ստանձնելու համար: Դերերի համար բեղերով են հանդես եկել նաեւ դերասաններ Ջորջ Քլունին, Ջուդ Լոն, Օրլանդո Բլումը, Շոն Փենը եւ ուրիշներ:
Նազենի Հովհաննիսյանը "Ալաբալանիցա" ֆիլմի նկարահանումներին
Դե իհարկե, հնարավոր չէ այս համատեքստում չհիշել բեղավոր երեք հանճարի` Չարլի Չափլինին, Սալվադոր Դալիին, Ալբերտ Էնշտեյնին: Անպակաս են նաեւ հայտնի քաղաքական գործիչները, ինչպես օրինակ` Իոսիֆ Ստալինը, Ադոլֆ Հիտլերը, որոնց նաեւ “բեղերով բռնակալներ” են անվանում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.diver-sant.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: