×


Բեյոնսեն, Նիկոլ Քիդմանը, Անջելինա Ջոլին, Քեյթ Միդլթոնը` “անճոռնի ճուտիկներ”

Այսօր նրանք համարվում են աշխարհի ամենագեղեցիկ եւ հաջողակ կանայք, զարդարում են ամսագրերի շապիկները, նրանց մասին քննարկումներին դադար չկա, նրանց կողքին են ամենագեղեցիկ եւ գրավիչ տղամարդիկ, նրանք հայտնի կանայք են` դերասանուհիներ, երգչուհիներ, մոդելներ:

Անջելինա Ջոլին


 Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլյամի կինը`Քեյթ Միդլթոնը, մոդելներ Էլ Մաքֆերսոնն ու Ռոզի Հանթինգթոն-Վայթլին, դերասանուհիներ Նիկոլ Քիդմանն ու Դեմի Մուրը միշտ չէ, որ նման անթերի արտաքին են ունեցել: Ներկայացնում ենք այն հայտնիներին, որոնք մանուկ հասակում  “անճոռնի ճուտիկներ” են եղել, իսկ “կարապների’’ են վերածվել գեների կամ էլ պլաստիկ վիրաբույժների շնորհիվ:):

Նայելով Քեյթ Միդլթոնի` փոքր հասակում արված լուսանկարին` դժվար է ճանաչել արքայադստերը: Գունատ, ամաչկոտ եւ սովորական դիմագծերով մի աղջնակ, որին արտաքնապես գեղեցկացնելու համար, խոսակցությունների համաձայն, մինչ ամուսնանալը 460 հազար դոլար են ծախսել` վարձելով ոճաբաններ, ատամնաբույժներ, վարսավիրներ եւ նույնիսկ պլաստիկ վիրաբույժներ, որոնք աշխատել են մասնավորապես Քեմբրիջի դքսուհու քիթը ձեւափոխելու վրա:

Դեմի Մուրը


Դեմի Մուրին կարելի է համարել ամենաանկեղծ ու քաջ “աստղերից”: Ստորեւ ներկայացված լուսանկարը Դեմին օգտագործում է “Twitter”-ում` որպես գլխավոր նկար: Զվարճալի արտաքինով, մեծ ակնոցներով այս փոքրիկը հենց հայտնի դերասանուհին է:):

Մոդել Էլ Մաքֆերսոնը կրկին անճանաչելի է մանկական լուսանկարում: Ոչ ոք չի ենթադրել, որ կարճ մազերով այս չարաճճի աղջնակը մեծանալու է, որպեսզի վերածվի աշխարհի ամենահայտնի եւ գեղեցիկ մոդելներից մեկի: Էլն արդեն 48 տարեկան է, բայց իր արտաքինը միայն օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր կնոջ համար:

Քեյթ Մոսը


Նիկոլ Քիդմանը մշտապես խոստովանում է, որ ատում էր իր գանգուրները: Ավստրալիայում բնակվող դերասանուհին փոքր հասակում ուներ բոլոր տվյալները տնային տնտեսուհի դառնալու համար` գանգուրներ, կարմիր մազեր ու այտեր, ոչնչով չառանձնացող արտաքին տվյալներ, իսկ այժմ նա Հոլիվուդի ամենացանկալի ու գրավիչ կանանցից է:

“Անճոռնի ճուտիկի” ամենատիպիկ օրինակը մոդել Ռոզի Հանթինգթոն-Վայթլիինն է: Ծուռ ատամները լրացրել են գեղեցկության նշույլ չունեցող արտաքինը: Սակայն Ռոզին վերածվեց “Victoria’s Secret’’ ապրանքանիշի “հրեշտակի’’, իսկ իր փեսացուն հայտնի դերասան Ջեյսոն Սթեթհեմն է:

Դժվար է ասել` ինչպես է Քեյթ Մոսի նման արտաքին ունեցող աղջնակը հայտնվել նորաձեւության աշխարհում եւ գրավել այն… 16 տարեկանում է Քեյթը վերածվել ինքնատիպ արտաքինով եւ գեղեցիկ կազմվածքով աղջկա:

Նիկոլ Քիդմանը


Վաշինգտոնի ոճաբանները չափազանց շատ ջանք են գործադրել` վերափոխելու ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դստեր` Չելսիի արտաքինը: Եվ դժվար է ասել` արդյոք նրանց հաջողվել է դա անել, սակայն դրական փոփոխությունն ակնհայտ է:

Հետաքրքիր է` “Բիթլզ’’ լեգենդար խմբի անդամ Փոլ ՄաքՔարթնին այնուամենայնիվ կամուսնանար իր կնոջ` Նենսի Շեւելի հետ, եթե տեսներ նրա երիտասարդ տարիների լուսանկարներրը:):

Առաջարկում ենք դիտել մի շարք հայտնիների թեմային առնչվող լուսանկարները:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW