×


Բնապատկերներ, դիմանկարներ, վավերագրական կադրեր` խոսքի փոխարեն

Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը, որի աշխատանքները BRAVO.am-ը բազմիցս ներկայացրել է, լուսանկարչությամբ հետաքրքրվողների համար դասընթացներ է կազմակերպում, ծանոթացնում այս արվեստի նրբություններին եւ գաղտնիքներին, ավարտն էլ նշանավորում է ցուցահանդեսով:

Սարգիս Վիրաբյանը` ուսանողների հետ


Երեկ` դեկտեմբերի 4-ին, “ՀայԱրտ” մշակութային կենտրոնում բացվել է նրա 18-րդ ֆոտոխմբակի ուսանողների ցուցահանդեսը: “Խոսքի փոխարեն” խորագրի ներքո 15 սկսնակ լուսանկարիչ ներկայացրել է տարբեր ոճի 5-ական լուսանկար` բնապատկերներ, դիմանկարներ, վավերագրական կադրեր եւ այլն:

"Խոսքի փոխարեն" ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

"Խոսքի փոխարեն" ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից


Ցուցահանդեսի մասնակիցներից Դավիթ Բաբայանը շուրջ երկու տարի հետաքրքրվում է լուսանկարչությամբ, երեք ամիս առաջ որոշել է հաճախել դասընթացների. “Սարգսի շնորհիվ նոր գիտելիքներ ձեռք բերեցի: Նույնիսկ պրոֆեսիոնալ ապարատ ունենալը բավարար չէ լավ նկարելու համար: Սիրում եմ վավերագրական կադրեր գտնել, ինձ ավելի շատ հետաքրքրում է սոցիալական թեման: Օրինակ` մի պապիկի լուսանկարեցի Երեւանում նոր տեղադրված նստարաններից մեկի վրա, հակադրությունն ընդգծելու համար լուսանկարս ավելի մռայլ գույներով է”:

"Խոսքի փոխարեն" ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից


Գոհար Սայադյանն էլ սիրում է բնապատկերներ լուսանկարել.“Դեռ հինգ տարի առաջ սկսել եմ հետաքրքրվել այս ոլորտով: Լուսանկարչի համար ամենակարեւորը տեսնելու ունակությունն է, երկրորդը` տեսածը ճիշտ մատուցելը: Հոբբիս պատրաստվում եմ դարձնել մասնագիտություն եւ ապրելակերպ”:

“Խոսքի փոխարեն” խորագրով լուսանկարչական ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 6-ը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport