×


“Բնության հրաշքները” Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Մինչեւ դեկտեմբերի 29-ը հասցրու այցելել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի “Սասունցի Դավիթ պարտեզի” սրահ` դիտելու երկրաբանական նմուշների ինքնատիպ օրինակներ, որոնք իրենցից ներկայացնում են արվեստի անձեռակերտ գործեր:

"Բնության հրաշքներ" ցուցահանդեսի բացմանը


“Բնության հրաշքներ” ցուցադրությունն ընդգրկում է կվարցի շերտեր, ամեթիստի եւ ցիտրինի ժեոդներ, քարացած փայտի եւ ավստրալիական վագրի աչքի սալիկներ, ինչպես նաեւ բնական քարերից ստեղծված դեկորատիվ արվեստի նմուշներ եւ քանդակներ:

Չինական կվարցի նմուշ


“Այս նմուշները Ջերարդ  Գաֆեսճյանի անձնական հավաքածուից են: Ներկայացված են բնության եզակի ստեղծագործություններ: Ցույց ենք տալիս մարդու եւ բնության ստեղծագործական առումով փոխհարաբերությունը”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

"Բնության հրաշքներ" ցուցահանդեսին ներկայացված նմուշներից


Երեկ միջոցառման մասնակիցները ոչ միայն վայելեցին ինքնատիպ ցուցադրությունը, այլեւ լսեցին ներկայացված նմուշների եւ Հայաստանում առկա նմանատիպ բնության հրաշքների մասին բանախոսություն: 

Ի դեպ, “Բնության հրաշքներն” այսօր կարող եք ուսումնասիրել անվճար:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport