×


Մկրտիչ Արզումանյանի որդին նշում է 18-ամյակը

Դերասան Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդրը, որը նույնպես իր ուժերը փորձում է դերասանական ասպարեզում, այսօր դարձել է 18 տարեկան: Այս առիթով նա Ինստագրամում կիսվել է դեռ ծննդատանն արված իր առաջին լուսանկարներից մեկով: 


«Ալեքսանդր Մկրտչի Արզումանյան: Նորածնի սեռը՝ արական: Ծննդյան տարեթիվը՝ հուլիսի 1, 2007թ.: Քաշը՝ 4,1 կգ, հասակը՝ 51սմ»,- գրել է նա եւ օգտագործել #ծնվա հեշթեգը: 

Մկրտիչ Արզումանյանը որդուն ամենայն բարիք է մաղթել. «Շնորհավոր, տղես: Լինես ուրախ, երջանիկ, առողջ ու հաջողակ»:

Ալեքսանդր Արզումանյանը՝ մայրիկի հետ


Ալեքսանդրը մեկ ամիս առաջ է ավարտել դպրոցն ու այդ առիթով եւս կիսվել էր մանկության լուսանկարներով:

Կարդալ ավելին

Quality Sign BW