×


Բրազիլիայում այս օրերին կառնավալային կրքեր են:)

Ռիո դե Ժանեյրոյում կառնավալային թեժ մթնոլորտ է:): Օրերս պաշտոնապես մեկնարկած գեղեցիկ տոնակատարությանը հետաքրքրությամբ հետեւում են ոչ միայն բրազիլացիները, այլեւ ամբողջ աշխարհի բնակչությունը: Ռիոյի քաղաքապետ Էդուարդ Պայեսը քաղաքի հարյուրավոր բնակիչների, մամուլի ներկայացուցիչների եւ բազմաթիվ զբոսաշրջիկների ներկայությամբ քաղաքի բանալիները հանձնել է տոնախմբության տիրոջը` ծաղրածու թագավոր Մոմոյին:

Ռիո դե Ժանեյրոյում կառնավալային թեժ մթնոլորտ է


Առաջինն իրենց ելույթով հանդես են եկել սամբայի մանկական դպրոցների սաները, իսկ հետո արդեն ամբողջ քաղաքի կյանքը վերածվել է տոնի` ինքնատիպ, վառ հագուստներ, փայլեր, ներկված ու երջանիկ դեմքեր, երգեր, պարեր…

Ռիո դե Ժանեյրոյում կառնավալային թեժ մթնոլորտ է


Կառնավալի ընթացքում իրականացվող կարեւոր միջոցառումներից է սամբայի 12 դպրոցների միջեւ անցկացվող մրցույթը: Այն նաեւ անվանում եմ Կառնավալի բարձրագույն լիգա: Դպրոցների ներկայացուցիչներին գնահատում եւ հաղթող դպրոցի անունը որոշում է 40 անդամից բաղկացած ժյուրին: Այս միջոցառմանն ականատես կդառնա 75 հազար հանդիսատես:

Ռիո դե Ժանեյրոյում կառնավալային թեժ մթնոլորտ է


Պաշտոնապես կառնավալը կավարտվի փետրվարի 22-ին, սակայն ավանդույթի համաձայն` մրցույթից հետո հաղթող դպրոցները կրկին դուրս կգան հրապարակ եւ կշարունակեն տոնական միջոցառումը փետրվարի 25-ին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.ria.ru
Լուսանկարները` rio-carnival.net-ի եւ Reuters-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW