Հանրապետության հրապարակում երեկ երեւանցիներն ու մայրաքաղաք ժամանած հյուրերը ականատես են եղել Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության “Սալամանկա” նվագախմբի ու բրիտանական բանակի շեփորահարների համատեղ համերգին:
Բրիտանական ռազմական նվագախումբը ելույթ է ունեցել Երեւանում
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ՄԹ դեսպանատան աշխատակիցներ: Նվագախմբերը համերգի սկզբում քայլերթ են կատարել, իսկ ավարտին միասին կատարել են երկու երգ:
Բրիտանացի զինվորական երաժիշտները Երեւանում հանդես են եկել երեք բացօթյա համերգով: Առաջին համերգ-ներկայացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Գաֆեսճյան քանդակների պարտեզում, սեպտեմբերի 15-ին՝ Ազատության հրապարակում, իսկ եզրափակիչ ելույթը սեպտեմբերի 16-ին էր:
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, Ըմիաս Մորզը
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ըմիաս Մորզը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ երաժիշտները Երեւանում այցելել են երկու երաժշտական դպրոց, վարպետության դասեր են անցկացրել սաների հետ, նաեւ շրջել են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Գեղարդում, Գառնիում եւ այլուր: Մորզի փոխանցմամբ` Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն էր ներկայացնել բրիտանական բանակի մասնակցությունը միջազգային ռազմական համագործակցությանը.“Ամիսներ առաջ նվագախումբը փոքր պատվիրակություն էր ուղարկել` ծանոթանալու Հայաստանին: Կարծում եմ՝ ականատես քաղաքացիները հրաշալի տպավորություններ ունեն, դրական արձագանքներ եմ լսել: Այն ջանքերը, որ ներդրել ենք այս միջոցառումը կազմակերպելիս, լիովին արդարացան”:
Բրիտանական ռազմական նվագախումբը ելույթ է ունեցել Երեւանում
Հավելենք, որ այս այցելությունը կազմակերպել են ՄԹ Պաշտպանության նախարարությունը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը` Հայաստանի պաշտպանության նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: