×


Գարիկի ու Նարինե Դովլաթյանի “հակադրությունները” :)

Այս օրերին նկարահանվում է Նարինե Դովլաթյանի ու “Վիտամին” ակումբից Գարիկի համատեղ նոր տեսահոլովակը, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին:

Գարիկն ու Նարինե Դովլաթյանը


“Opposite Things”-ի հեղինակը Գարիկն է, որը նաեւ գործիքավորել է երգը: Նարինեն նշել է, որ իրենք շատ լավ ընկերներ են, ունեն երաժշտական գրեթե նույն ճաշակը եւ որոշել են միասին “լավ ու հետաքրքիր” նոր գործ ստեղծել. “Ես երգում եմ, իսկ Գարիկը` նվագում:): Փոփ-ռոք ոճի այս երգը Գարիկն ինձ առաջարկել է երգել դեռ անցյալ տարի, բայց զբաղվածության պատճառով միայն վերջերս հանդիպեցինք ու ձայնագրվեցինք: Տեսահոլովակի մտահղացման, սցենարի հեղինակը եւս Գարիկն է”:

Տեսահոլովակի օպերատորը Դավիթ Այվազյանն է, որն էլ աջակցել է տեխնիկական հարցերում: “Դավթի հետ սա մեր առաջին փորձնական համագործակցությունն է, միգուցե հետագայում որպես պրոդյուսեր աջակցի ինձ: Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել "Վիտամին"-ի անձնակազմին բոլոր հարցերում աջակցելու համար”,-ասել է Նարինեն:

Նարինե Դովլաթյանը


Տեսահոլովակի նկարահանումներն իրականցվում են Երեւանում եւ Պտղնիում: “Կան բացօթյա մասսայական տեսարաններ: Երգը հակառակ բաների մասին է, երբ մարդիկ մի բան պետք է անեն, բայց “թարս” են անում: Դերասաններն են ներկայացնելու հակադիր իրավիճակները”, - BRAVO.am-ին պատմել է Նարինեն ու ավելացրել, որ երգի առաջին հատվածում դաշնամուր է նվագելու.“Հատուկ սխալ նոտաներ եմ նվագում: Սովորաբար, մարդիկ իրենց քիչ իմացածը ներկայացնում են ավելի լավ ու ճոխ, բայց ես հակառակն եմ անելու, ինչպես երգի իմաստն է պահանջում:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարինե Դովլաթյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport