×


Գրիգն ու Սոնան այլեւս «Women’s Club»-ում չե՞ն

Շանթի «Women’s Club» հեռուստաշոուի մասնակիցների կազմում փոփոխություններ կան. նոր եթերաշրջանում նախագծին նոր դեմքեր են միացել, հայտնի անդամներից ոմանք էլ դադարել են համագործակցությունը:

Այս օրերին խոսակցությունների ու քննարկումների կիզակետում են հայտնվել Գրիգն ու Սոնան, քանզի արդեն իսկ հեռարձակված երկու թողարկումների ժամանակ Գրիգը ելույթ չունեցավ, իսկ Սոնան չպարեց:

Գրիգը


Հիշեցնենք, որ զույգը վերջերս է ամուսնացել, իսկ հարսանիքին ներկա էին շատ հայտնիներ, դերասաններ, այդ թվում՝ «Women’s Club»-ի անդամները:

Թե ինչու են նախագծի կազմից դուրս եկել նորապսակ ամուսինները, արդյոք անհամաձայնություններ են եղել անձնակազմի հետ, թե այլ պատճառներ կան, BRAVO.am-ը փորձել է պարզել հենց Գրիգից:

Վերջինս մեր զրույցում ասաց, որ առայժմ հանգամանքների մասին չի ցանկանում խոսել:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Շանթի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW