×


Դերասանները “կռվել” են բեմում

“Հայ Ֆեստ”-ի  շրջանակում երեկ Տիկնիկային թատրոնում “Միհր” պարային պլաստիկ թատրոնի “Զինվորներ” պարային դրամայի պրեմիերան էր: Ցոլակ Մլքե-Գալստյանն ու Պետրոս Ղազանչյանը պարի ու շարժման միջոցով ներկայացնում են երկու զինվորի պայքարը:

“Զինվորներ” ներկայացման պրեմիերային


 Ներկայացման հեղինակ, “Միհր”-ի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը BRAVO.am-ին հայտնել է` “Զինվորներ”-ը “Պիեսներ մահվան մասին” շարքից է, որից առաջ բեմադրել են “Մահացու հիվանդը”, “Մարդասպանը” եւ “Ինքնասպանը” մոնոներկայացումները:

“Հայ Ֆեստ” թատերական փառատոնի հետ “Միհր” թատրոնը համագործակցում է 2004 թվականից: Ցոլակը շատ է կարեւորում փառատոնային մթնոլորտը եւ միջազգային կապերի հաստատումը. “Փառատոնի ժամանակ ներկայացումը դիտում է նաեւ այլազգի հանդիսատես, որը հետագայում կարող է առաջարկել մասնակցել միջազգային ծրագրերի, ինչը մենք բազմիցս ունեցել ենք”:

“Զինվորներ” ներկայացման պրեմիերային


Ի դեպ, Ցոլակ Մլքե-Գալստյանը բացի “Հայ Ֆեստ”-ին մասնակցելուց, փառատոնի բացօթյա միջոցառումների ղեկավարն է եւ նրա գաղափարով այս տարի ավելացել է նոր, բացօթյա ակցիա. մայրաքաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում դրված են տաղավարներ, որտեղ անցորդները կարող են լուսանկարվել որպես Ուստիան ու Քաջ Նազար, Ռոմեոյի եւ Ջուլիետ. “Ինտերակտիվ միջոց է, որ մարդիկ փողոցում տեղեկանան եւ ցանկանան գալ թատրոն”:

Հայաստանի պարային առաջին թատրոնն այս տարի Երեւանում ողջ կազմով ներկայացրել է նաեւ “Մտքերի երկխոսություն” բացօթյա բեմադրությունը, որի պրեմիերան կայացել է “Սպիտակ գիշերները Պերմում” փառատոնի ընթացքում:

“Զինվորներ” ներկայացման պրեմիերային


“Միհր”-ը աչքի է ընկնում իր ոճով. այն միաձուլել է պարը, նկարչությունն ու արվեստը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport