13 տարուց ավելի է՝ հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը եւ հայտնի “Spice Girls” խմբի անդամ, այժմ նաեւ դիզայներ Վիկտորիան ապրում են միասին` սիրո ու համերաշխության մեջ: Այս ընթացքում զույգի կյանքում մեծ ու դրական փոփոխություններ են կատարվել:
Վիկտորիան եւ Դեւիդը 1997 թվականին
Նրանք հասցրել են չորս երեխա ունենալ: Վիկտորիան հաջողակ դիզայներ է դարձել, Դեւիդն էլ բացի ֆուտբոլային կարիերայից, բավական հայտնի է մոդելային բիզնեսում: Նրանք մեծ կարողություն ունեն, հարգանք են վայելում, արքայական հարսանիքների եւ հեղինակավոր տարբեր երեկույթների ցանկալի հյուրերն են:):
Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները
Բեքհեմներին համարում են ամենաշքեղ ու գեղեցիկ զույգերից մեկը: Նրանք նրբաճաշակ են, գիտեն՝ որտեղ ինչ կրել: Բայց միշտ չէ, որ այսպես է եղել. 1990-ական թվականներին, ինչպես նաեւ 2000-ականների սկզբին զույգը անճանաչելի է:): Ներկայացնում ենք Դեւիդի ու Վիկտորիայի արխիվային լուսանկարները, իսկ կարծիքներով կարող եք կիսվել մեկնաբանությունների հատվածում;):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: