BRAVO.am-ը տեղեկացրել է “Մանկական Նոր ալիք 2012”-ի մասնակիցներ Սոնա Գյուլխասյանի ու Արինա Մալխասյանի գրանցած հաջողությունների մասին: Արտեկում որպես հյուր ելույթ են ունեցել նաեւ Հայաստանը նախորդ տարիներին ներկայացրած Վլադիմիր Արզումանյանն ու Լիդուշիկը:
Վլադիմիրն ու Լիդուշիկը
Կազմակերպիչների առաջարկով Վլադիմիրը զուգերգով երգել է Դիմա Բիլանի, իսկ Լիդուշիկը` Դոմինիկ Ջոկերի հետ: “Մրցույթը երաժշտական մանկական հրաշալի տոն է: Ինձ համար այս տարի չկար մրցութային անհանգստություն, սակայն շատ պատասխանատու ելույթ էր սպասվում: Նաեւ պետք է երգեի Լեոնիդ Ագուտինի հետ, բայց քանի որ ուրիշ երեխաներ դուետ չունեին, ես միայն մեկը կատարեցի”, - BRAVO.am-ին ասել է Լիդուշիկը:
Նա Դոմինիկ Ջոկերի հետ երգել է “Если ты со мной” երգի ռեմիքս տարբերակը. “Շատ ուրախ եմ, որ երգել եմ Ջոկերի նման բարի, երեխաներին շատ սիրող երգչի հետ: Այդ երգը միշտ լսել եմ, բայց մտքովս չի անցել, որ մեկ օր միասին կկատարենք”:
Լիդուշիկը Դոմինիկ Ջոկերի հետ
Վլադիմիրին նախապես տեղեկացրել էին, որ երգելու է Ալսուի հետ, բայց մեկնելուց հետո ծրագրերը փոխվել են, եւ նա Դիմա Բիլանի հետ կատարել է վերջինիս երգացանկից “Мечтатели” երգը. “Երգը լսել էի , բայց լավ չգիտեի. ձայնագրությունից առաջ 20 րոպեում սովորել ու ձայնագրվել եմ: Դիմա Բիլանի հետ շատ հետաքրքիր էր, առաջին անգամ չէի տեսնում նրան, բայց առաջին անգամ պետք է միասին երգեինք: Շատ լավ է երգում, իմ հավանած երգիչներից մեկն է ռուսական շոու-բիզնեսում”:
Լիդուշիկը Սոնայի եւ Արինայի հետ
Փոքրիկ երգիչներն Արտեկում են մնացել մոտ տասն օր, առաջին օրերին ձայնագրվել են երգերն ու ռուս երգիչների հետ մասնակցել փորձերին: “Մի քանի օր հանգստացանք, հետո նորից փորձերը սկսեցինք արդեն մեծ բեմում: Հենց փորձերը վերջացնում էինք, միանգամից ծովափ էինք գնում:)”, - մեզ հետ զրույցում պատմել է Վլադիմիրը:
Ի դեպ, Դոմինիկ Ջոկերը Լիդուշիկին տեղեկացրել է, որ այս տարի գալու է Հայաստան. ”Դեռ հստակ չգիտեմ` երբ կգա, բայց ասաց, որ կարող ենք նորից միասին նույն երգը կատարել արդեն Երեւանում”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիդուշիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: