Այս ամիսն Առաջին ալիքի աշխատակիցների համար սկսվել է հարսանիքներով:): Հաղորդավարներ Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի ամուսնության լուրն արդեն հայտնել ենք, իսկ այսօր ներկայացնում ենք Առաջին լրատվականի մեկնաբան Զարուհի Ռշտունու` հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած պսակադրության լուսանկարներն ու զույգի սիրո պատմությունը:
Զարուհի Ռշտունին եւ Հրանտ Գրիգորյանը
Զարուհու ընտրյալը մասնագիտությամբ ատամնաբույժ Հրանտ Գրիգորյանն է, սիրահարները պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում` հաղորդավար, մեկնաբան Գեւորգ Ալթունյանի քավորությամբ.“Եկեղեցական արարողությունը հայկական ավանդական ձեւով էր, բայց քանի որ ամուսինս կիսով չափ հույն է, խնջույքին հնչել է նաեւ հունական երաժշտություն, պարել ենք հունական պարեր”:
Հաղորդավարուհու անակնկալը սիրելիին եղել է Ուզունդարան.“Պարս նվեր էր ամուսնուս: Այն ինձ հաջողվեց յուրացնել յոթ պարապմունքի ընթացքում: Հեշտ էր, քանի որ մի քանի տարի զբաղվել եմ պարով”,-նշել է նորահարսը:
Զարուհի Ռշտունին
Զարուհին պատմել է, որ Հրանտին առաջին անգամ հանդիպել է վերջինիս ատամնաբուժական կլինիկայի բացմանը.“Պարզվեց` նա, ամիսներ առաջ ինձ տեսնելով հեռուստատեսությամբ, փորձել է տարբեր միջոցներով ծանոթանալ, սակայն բախտը չի բերել… Մայիսի 1-ն իր եւ ինձ համար ճակատագրական եղավ”:
Նրանց շփումը սահուն կերպով վերածվել է ռոմանտիկ սիրավեպի, ընտանիք կազմելու որոշումն էլ չի ուշացել.“Առաջին անգամ տեսնելով Հրանտին` մի տեսակ անհասկանալի եւ անբացատրելի զգացողություն ունեցա, հետագայում էլ բացահայտեցի իրական տղամարդու եւ, որ ամենակարեւորն է, իմ կեսին”:
Զարուհի Ռշտունին եւ Հրանտ Գրիգորյանը
Զարուհի Ռշտունու խոսքով` նոր կարգավիճակը չի հանգեցնի աշխատանքային փոփոխության.“Սիրում եմ մասնագիտությունս եւ պատճառ չունեմ այն թողնելու: Անգամ չենք քննարկել այդ թեման, նա սիրում է այն, ինչով զբաղվում եմ, նույնիսկ խորհուրդներ է տալիս. իմ ամենահավատարիմ հեռուստադիտողներից մեկն է:): Պետք է ասեմ, որ ամուսինս նաեւ հրաշալի խոհարար է, հաճախ միասին ենք ստեղծագործում խոհանոցում, եւ հենց այդ ուտեստներն են ամենահամեղը ստացվում”:
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Զարուհի Ռշտունին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: